Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 02:33

«Սուրմալու»-ի պայթյունից զոհվածների ընտանիքները 3 միլիոն դրամի աջակցություն կստանան

«Սուրմալու»-ի պայթյունից զոհվածների ընտանիքները 3 միլիոն դրամի աջակցություն կստանան

«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից տուժած քաղաքացիները պետական աջակցություն կստանան: Այս մասին տեղեկանում ենք իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքից: Նախագիծը մշակել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը: Երեկ Armenia Today-ը տեղեկացել էր, որ այն ուղարկվել էր գործընկեր նախարարություններին՝ կարծիքներ ստանալու համար:

Ըստ նախագծի՝ պայթյունի հետևանքով զոհված (գտնվելու վայրը անհայտ անձի) անձանց ընտանիքների դեպքում՝ յուրաքանչյուր զոհվածի (գտնվելու վայրը անհայտ անձի) համար նախատեսվում է 3 000 000 դրամի հատուցում։

Պայթյունի հետևանքով վիրավորում (խեղում, վնասվածք) ստացած անձը հիվանդանոցային պայմաններում մինչև երեք օր բուժման մեջ գտնվելու դեպքում կստանա 150 000 դրամի, իսկ երեք և ավելի օր բուժման մեջ գտնվելու դեպքում՝ 300 000 դրամի աջակցություն:

Աջակցությունից օգտվելու համար դիմումը պետք է ներկայացնել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայություն էլեկտրոնային եղանակով՝ մինչև 2022 թվականի դեկտեմբերի 1-ը: Գումարը ևս կփոխանցվի էլեկտրոնային փոխանցման միջոցով:

Ավելի վաղ Armenia Today-ը գրել էր, որ  Երևան քաղաքի Արշակունյաց պողոտա 15 հասցեում գտնվող «Սուրմալու» առևտրի կենտրոնում, 2022 թվականի օգոստոսի 14-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, տեղի ունեցած պայթունի հետևանքով, այս պահի դրությամբ, գրանցվել են 16 մարդու մահվան և ավելի քան 60 քաղաքացիների՝ մարմնական տարբեր վնասվածքներ ստանալու դեպքեր: Անհետ կորած է համարվում 1 քաղաքացի։ 

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+