Բորժոմի կիրճում անտառային հրդեհի վերացման գործընթացն անցել է եզրափակիչ փուլ։ Ինչպես հաղորդում է Новости-Грузия-ն, այս մասին հայտնել է Վրաստանի ՆԳՆ-ն։
Գերատեսչության տեղեկատվության համաձայն՝ ներկայում մնում են հրդեհի մի քանի փոքր օջախներ, որոնք արդեն տեղայնացված են:
Պարբերականը նշում է, որ Բորժոմի կիրճում բռնկված հրդեհը վերջին տարիներին դարձել է Վրաստանի ամենախոշոր անտառային հրդեհներից մեկը: Հրդեհի մարումը բարդացրել է աշխարհագրական բարդ ռելիեֆն ու ուժեղ քամին։
Օգոստոսի 19-ից կրակի տակ հայտնված տարածքը գնահատվում է 180 հեկտար:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







