Իրանից Հայաստան արտահանումը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 37 տոկոսով։ Այս մասին շաբաթ օրը հայտարարել է Հայաստանում Իրանի դեսպան Աբբաս Զոհուրին, հայտնում է IRNA-ն։
Զանջան նահանգի առևտրային պատվիրակության հետ հանդիպման ժամանակ դեսպանը Հայաստանը համարել է անվտանգ և հուսալի հաղորդակցման կամուրջ՝ ԵԱՏՄ և ԵՄ երկրների հետ առևտրային հարաբերություններ հաստատելու համար։
Զոհուրին նշել է, որ Իրանի և Հայաստանի միջպետական հանձնաժողովի օրակարգում մի քանի կարևոր նախագծեր կան։
«Իրանից Հայաստան արտահանման ծավալն այժմ հասել է 560 միլիոն դոլարի, և մենք նախատեսում ենք այն հասցնել մինչև 1 միլիարդ դոլարի»,- հավելել է դեսպանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







