Հայաստանի արժութային շուկայում եվրոյի ու ֆունտի ամրապնդումը շարունակվում է։ Այս մասին են վկայում rate.am կայքի տվյալները։
Ըստ այդ տվյալների՝ օգոստոսի 26-ի առավոտյան հանրապետության առևտրային բանկերն ԱՄՆ դոլարը գնում են 404,44 դրամով, նախորդ աշխատանքային օրվա համեմատ ԱՄՆ արժույթն էժանացել է 0,33 դրամով։ Ամերիկյան արժույթը վաճառվում է 414,12 դրամով կամ նախորդ օրվա համեմատ 0,36 դրամով պակաս։
Եվրոյի միջին կշռված փոխարժեքն առքի ժամանակ 399,81 դրամ է՝ թանկանալով 1,03 դրամով։ Եվրոպական արժույթի վաճառքն իրականացվում է 419,19 դրամով, ինչը 0,97 դրամով գերազանցում է նախորդ օրն առևտրային բանկերի առաջարկած գնին։
Ռուսական ռուբլու առքի միջին կշռված գինը երեկվա համեմատ չի փոխվել և կազմել է 6,22 դրամ։ Ռուսական արժույթը վաճառվում է 6,94 դրամով՝ օգոստոսի 25-ին առաջարկված գնից 0,02 դրամով պակաս։
Բրիտանական ֆունտի առքն իրականացվում է 462.93 դրամով, ինչը 0.53 դրամով ավելի է նախորդ օրվա գնից։ Վաճառքի ժամանակ բրիտանական արժույթի միջին կշռված փոխարժեքն աճել է 0.07 դրամով՝ կազմելով 499.11 դրամ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







