Թուրքիայի Սաքարիա նահանգում ուղևորատար ավտոբուսը մխրճվել է բեռնատարի մեջ։ Hurriyet պորտալի փոխանցմամբ՝ տուժել է առնվազն 25 մարդ, գրում է Известия-ն։
Միջքաղաքային ավտոբուսը մխրճվել է բեռնատարի մեջ։ Վթարի վայր են ժամանել բժիշկների, ոստիկանության և հրշեջների բրիգադներ։ Տուժածներն առաջին բուժզննումից հետո ուղարկվել են մի քանի հիվանդանոց։ Առայժմ նրանց վիճակը գնահատվում է բավարար։ Ոստիկանությունը ՃՏՊ-ի փաստով ստուգում է սկսել։
Վթարի ականատեսը, որը գտնվել է ավտոբուսի սրահում, պատմել է այն մասին, որ վթարից հետո չի հաջողվել բացել ավտոբուսի դռները, ինչը մարդկանց մոտ խուճապ է առաջացրել:
«Ես մուրճով կոտրեցի պատուհանները, որպեսզի օդն գա սրահ։ Ներսում մարդիկ խուճապի մեջ էին», — հայտնել է նա։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







