Պայմանավորված բարձր ջերմային ֆոնով և տեղումների բացակայությամբ՝ հանրապետության նախալեռնային և հովտային գոտիներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Այս մասին զգուշացնում է ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը:
Երևանում այսօր ցերեկը, օգոստոսի 26-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Օգոստոսի 25-ի երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 11-13մ/վ:
Մարզերում այսօր ցերեկը, օգոստոսի 26-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հյուսիսարևելյան 2-5մ/վ:
Օգոստոսի 24-ին, 25-ին Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Արմավիրում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 12-15մ/վ։
Օդի ջերմաստիճանն օգոստոսի 26-28-ն աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով։
Արցախում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







