Ադրբեջանը հարգում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։
Ինչպես հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները, այդ մասին ասվում է Ուկրաինայի Անկախության օրվա կապակցությամբ երկրի նախագահ Իլհամ Ալիևի շնորհավորական նամակում:
Ալիևը նաև հայտարարել է, որ Բաքուն կշարունակի մարդասիրական օգնություն ցուցաբերել ուկրաինական կողմին: Ադրբեջանի նախագահի խոսքով՝ հունվարին Կիևում կայացած իր վերջին այցը «մեծ նշանակություն ունի Ադրբեջանի և Ուկրաինայի միջև կապերի ընդլայնման տեսանկյունից»:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







