KION օնլայն կինոթատրոնը հրապարակել է ռուսաստաբնակ հայազգի կինոռեժիոսոր Սարիկ Անդրեասյանի նոր դրամատիկական սերիալի՝ «Կյանքը կանչով» (Жизнь по вызову») դեբյուտային թրեյլերը: Պրեմիերան տեղի կունենա օգոստոսի 25-ին։
Սյուժեի կենտրոնում էլիտար ուղեկցորդ գործակալության սեփականատեր Ալեքսանդր Շմիտն է՝ «Մեջիք» մականունով։ Նրա հաճախորդները ազդեցիկ և հարգված մարդիկ. կյանքի ինչ-որ հանգրվանում նրա վրա որս են սկսում, որի արդյունքում Մաջիկը կարող է կորցնել հեղինակությունը և նույնիսկ կյանքը։ Հերոսը որոշում է պարզել, թե ով է հարձակման հետևում, և զուգահեռ փրկել իր դստերը, որին միայնակ է դաստիարակում։
Սերիալում նկարահանվել են Պավել Պրիլուչինոն, Նատալյա Ռուդովան, Պոլինա Մաքսիմովան, Յանինա Ստուդիլինան և ուրիշներ:
«Կյանքի կանչով» սցենարի հիմքում «Рынок шкур» հայտնի Telegram-ալիքից պատմություններն են, որտեղ Instagram-մոդելներին մերկացրել են ուղեկցորդ ծառայություններ մատուցելիս: Ընդհանուր առմամբ, առաջին սեզոնում նախատեսվում է տասը սերիա:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







