Ուժայինները ձերբակալել են Ադրբեջանի 27-ամյա բնակիչ Մագսուդ Ալիևին, ով սոցցանցում քննադատել է կառավարության գործունեությունը: Այս մասին հայտնում է «Մեյդան» — ը՝ վկայակոչելով Ալիևի հարազատներին:
Հարազատների խոսքով՝ ընտանիքը Մագսուդի կալանավորման և ձերբակալության մասին իմացել է միայն հաջորդ օրը։ «Մեզ ոչ մի տեղեկություն չեն տրամադրել։ Այդ գիշեր մենք մտածեցինք, որ գուցե նա մնալ է իր ընկերների հետ։ Մենք շատ վշտացած էինք, երբ նույնիսկ հաջորդ օրը չկարողացանք նրանից ոչ մի լուր ստանալ։ Օգոստոսի 17-ի երեկոյան նա ինքն է զանգահարել և հայտնել, որ գտնվում է Բինագադինի մեկուսարանում, որտեղ պահվում են ձերբակալվածները», — պարվբերականը մեջբերում է Ալիևի ազգականի խոսքը:
Ալիևի նկատմամբ արձանագրություն է կազմվել 535.1 հոդվածով (ոստիկանության օրինական պահանջին չենթարկվելը), որից հետո Բինագադինի շրջանային դատարանը որոշում է կայացրել մեկ ամսով կալանավորել Ալիևին։
«Դատարանում ձերբակալման մասին որոշում կայացնելիս նա (Ալիևն) հնարավորություն չի ունեցել հրավիրել ցանկացած փաստաբանի, նրա պաշտպանության իրավունքը խախտվել է», — հայտնել է Ալիևի ընտանիքի անդամը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







