Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 06:49

Որևէ երկրից օգնություն խնդրելու կարիք չի եղել․ ԱԻ նախարար

Որևէ երկրից օգնություն խնդրելու կարիք չի եղել․ ԱԻ նախարար

Որոնողափրկարարական աշխատանքները վերսկսկել են, որոնք կատարվում են ենթադրվող էպիկենտրոնային հատվածում և այնտեղ, ըստ տեղեկությունների, կա քաղաքացի, և մենք ամբողջ ուժով տվյալ հատվածում իրականացնում ենք աշխատանքներ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը։

«Մեզ համար առաջնային է կատարել այն ինժեներական աշխատանքները, որոնք թույլ կտան չխոչընդոտել մեր որոնողափրկարակական աշխատանքներին, որից հետո նոր կքննարկվի շինության հետագա հարցը։ Ներկա պահին մեր առջև նման խնդիր չկա դրված, քանի դեռ ունենք չհայտնաբերված քաղաքացի»,- ասաց ԱԻ նախարարը՝ նշելով, որ նման հարվածային ալիքից, ջերմաստիճանից և օրեր շարունակ տեղի ունեցած գոլորշիացումից հետո քաղաքացուն գտնելու հնարավորությունները նվազեցնում են։

Փամբուխչյանը շեշտեց, որ մադկային ներուժի, տեխնիկայի, մասնագիտական գիտելիքների, որևէ երկրից օգնություն խնդրելու կարիք չի եղել։

«Մեր գնահատականով՝ քանի դեռ շինությունը կանգուն է, այնտեղ վտանգավոր է քաղաքացիների մուտքը։ Արգելվում է լինել այդ հատվածում։ Որտեղ կա հսկողություն, որոշ գործարարների թույլատրում ենք գալ, իրենց ապրանքը տեղափոխել«,- նշեց նա։

Ավելի վաղ
Armenia Today-ը գրել էր, որ  Երևան քաղաքի Արշակունյաց պողոտա 15 հասցեում գտնվող «Սուրմալու» առևտրի կենտրոնում, 2022 թվականի օգոստոսի 14-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, տեղի ունեցած պայթունի հետևանքով, այս պահի դրությամբ, գրանցվել են 16 մարդու մահվան և ավելի քան 60 քաղաքացիների՝ մարմնական տարբեր վնասվածքներ ստանալու դեպքեր: Անհետ կորած է համարվում 2 քաղաքացի։ Առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի փաստով քրեական գործ է հարուցվել։

Օգոստոսի 17-18-ը Հայաստանում և Արցախում սուգ է հայտարարվել՝ ի հիշատակ Սուրմալու առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի և հրդեհի զոհերի։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+