Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 01:37

Ռուբինյանն ու Քըլըչը, բացի մի քանի հանդիպումներից, ունեցել են 500 հեռախոսազրույց․ ԶԼՄ-ներ

Ռուբինյանն ու Քըլըչը, բացի մի քանի հանդիպումներից, ունեցել են 500 հեռախոսազրույց․ ԶԼՄ-ներ

Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբենյանն ու Սերդար Քըլըչն արդեն 500 հեռախոսազրույց են ունեցել երկու երկրների հարաբերությունները կարգավորելու նպատակով։ Այդ մասին գրում է Hurriyet թերթը։

Աղբոյւրը հիշեցրել է, որ Ռուբինյանն ու Քըլըչն արդեն անցկացրել են չորս հանդիպում, ևս մեկ հանդիպում նախատեսվում է սեպտեմբերին։

Ավելի վաղ թուրքական A Haber-ը, վկայակոչելով իրենց երկրի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչին, հայտնել էր, որ Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբենյանի և Սերդար Քըլըչի հինգերորդ հանդիպումը երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման նպատակով տեղի կունենա սեպտեմբերին։ Սակայն Հայաստանի ԱԳՆ-ն չի հաստատել այս տեղեկությունը։ Նախարարության մամուլի քարտուղար Վահան Հունանյանը Armenia Today-ի թղթակցի հետ զրույցում ասել էր, որ այս պահին հանդիպման վերաբերյալ պայմանավորվածություններ չկան։

Հունվարի 14-ին Մոսկվայում կայացել են երկու երկրների հարաբերությունների կարգավորման շուրջ առաջին բանակցությունները։ Այս հանդիպման ընթացքում որոշում է կայացվել վերսկսել թռիչքները Հայաստանի և Թուրքիայի միջև։ Հատուկ ներկայացուցիչների երկրորդ հանդիպումը տեղի է ունեցել փետրվարի 24-ին, երրորդը՝ մայիսի 3-ին Վիեննայում։ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը նաև մարտի 11-13-ը մասնակցել է  Անթալիայում կայացած դիվանագիտական ​​համաժողովին։

Armenia Today-ը տեղեկացրել է, որ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման վերջին հանդիպումից հետո հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանը և Սերդար Քըլըչը պայմանավորվել էին հնարավոր ամենասեղմ ժամկետներում Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանը հատելու հնավորություն ապահովել, համապատասխանաբար, Հայաստան և Թուրքիա այցելող երրորդ երկրների քաղաքացիների համար և որոշել են սկսել այդ ուղղությամբ անհրաժեշտ գործընթացները: Պայմանավորվել էին նաև հնարավոր ամենասեղմ ժամկետներում մեկնարկել Հայաստան-Թուրքիա ուղիղ օդային բեռնափոխադրումների իրականացումը։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, մեկնաբանելով Երևանի և Անկարայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը, ասել է, որ Թուրքիայի համար «կարմիր գիծը» Ադրբեջանն է, և Թուրքիայի ու Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը հնարավոր կդառնա այս հարցի կարգավորումից հետո։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+