Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +8°
  • Երևան+8°
  • Գյումրի+3°
  • Վանաձոր+6°
  • Կապան+9°
  • Սևան0°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 16:19

Նիդերլանդները Հայաստանի կողքին է և անում է ամեն ինչ հայ ռազմագերիներին վերադարձնելու համար. դեսպան Նիկո Սխերմերս

Նիդերլանդները Հայաստանի կողքին է և անում է ամեն ինչ հայ ռազմագերիներին վերադարձնելու համար. դեսպան Նիկո Սխերմերս

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Նիդերլանդներ կարևոր էր առաջին հերթին քաղաքական առումով՝ ցույց տալու երկու երկրներին, որ Հայաստանի Հանրապետությունը և Նիդերլանդների Թագավորությունը շփումներ և կապեր ունեն ամենաբարձր՝ վարչապետերի մակարդակով:

Հայաստանի և Նիդերլանդների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ «Արմենպրես»-ին տված հարցազրույցում այդ մասին ասել է ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկո Սխերմերսը:

Ըստ դեսպանի՝ այցի ընթացքում նաև ընդգծվել է, որ Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռյուտեն աջակցում է վարչապետ Նիկոլ Փաշինյանին Հայաստանում ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը և մարդու իրավունքները ամրապնդելու նրա ջանքերում:

«Անշուշտ, մենք նաև արձանագրել ենք Հայաստանի բարդ վիճակը վերջին տարիների ընթացքում, և այդ համատեքստում վարչապետ Ռյուտեն կարևոր ուղերձ հղեց հայ ռազմագերիներին հայրենիք վերադարձնելու հարցի առնչությամբ՝ շեշտելով, որ Նիդերլանդները Հայաստանի կողքին է և անում է ամեն ինչ նրանց վերադարձնելու համար», — հավելել է դեսպան Նիկո Սխերմերսը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա պաշտոնական այցով Նիդերլանդների Թագավորությունում էր մայիսի 10-11-ը: Այցի շրջանակում վարչապետը հանդիպումներ էր ունեցել Նիդերլանդների Թագավորության վարչապետ Մարկ Ռյուտեի, Նիդերլանդների Սենատի նախագաh Յան Անտոնի Բրաունի և Ներկայացուցիչների պալատի նախագահ Վերա Բերգկամպի հետ: Նիկոլ Փաշինյանը հանդիպել էր Խորհրդարանի երկու պալատների արտաքին հարաբերությունների հանձնաժողովների անդամների, ինչպես նաև՝ Նիդերլանդների գործարար համայնքի ներկայացուցիչների հետ: Այցի շրջանակում Նիկոլ Փաշինյանը նաև մասնակցել էր «Արարատի ստվերի ներքո. հին Հայաստանի գանձերը» ցուցահանդեսի պաշտոնական բացմանը: Իսկ Հաագայի Խաղաղության Պալատի այգում վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցել էր Միջազգային խաղաղությանը Հայաստանի ներդրումը խորհրդանշող հայկական խաչքարի բացման արարողությանը:

Հայաստանի Հանրապետության և Նիդերլանդների Թագավորության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են ուղիղ 30 տարի առաջ՝ 1992 թ. հունվարի 30-ին: 2022 թվականին Հայաստանը և Նիդերլանդները տոնում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը, որի շրջանակներում արդեն իսկ բազմաթիվ միջոցառումներ են իրականացվել:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+