Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 02:13

Վրաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են Արցախյան հարցը

Վրաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են Արցախյան հարցը

Թուրքիայի և Վրաստանի արտգործնախարարներ Մևլութ Չավուշօղլուն և Իլյա Դարչիաշվիլին Ստամբուլում կայացած հանդիպման ընթացքում քննարկել են մի շարք հարցեր, այդ թվում՝ տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունները: Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են նաև Արցախյան հիմնախնդրին։

Չավուշօղլուն շնորհակալություն է հայտնել վրացի գործընկերոջը Թբիլիսիում Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների հանդիպումը կազմակերպելու համար՝ նշելով, որ ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովը գոհ է այդ հանդիպումից: Անդրադառնալով երկկողմ համագործակցության հարցին՝ Չավուշօղլուն իր վրացի գործընկերոջ հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Թուրքիան մեծ նշանակություն է տալիս Վրաստանի հետ էներգետիկ ոլորտում համագործակցությանը։

«Վրաստանի և Ադրբեջանի հետ իրականացրել ենք շատ նախագծեր, որոնք փոխում են տարածաշրջանը»,- նշել է նա:

Թուրքիայի ԱԳՆ ղեկավարն ընդգծել է, որ Անկարան հանդես է գալիս միջին տրանսպորտային միջանցքի առավել ակտիվ օգտագործման օգտին, որի կարևոր օղակը Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին է: Չավուշօղլուն նաև հայտնել է, որ մոտ ժամանակներս Ադրբեջանում կկայանա Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպումը: Իր հերթին, Վրաստանի արտգործնախարար Իլյա Դարչիաշվիլին հայտարարել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կայցելի Վրաստան։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+