Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+1°
  • Կապան+6°
  • Սևան−3°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 22:57

Կառավարությունը հաստատեց ՀՀ կրթության մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը

Կառավարությունը հաստատեց ՀՀ կրթության մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը

ՀՀ կառավարությունը հաստատեց ՀՀ կրթության մինչև 2023 թվականի զարգացման ծրագիրը։ Այն կառավարության հուլիսի 28-ի նիստում ներկայացրեց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը։ Նա իր խոսքում հիշեցրեց, որ կրթության զարգացման վերջին ծրագիրն ընդունվել է 2011 թվականին։

Մարտիրոսյանը նշեց, որ ծրագրի իրականացման համար սահմանվել են վերջնական երեք ուղղություններ։

— Առաջինը՝ համընդհանուր ներառական սովորողակենտրոն միջավայրի ձևավորումն է Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում,

— Երկրորոդը՝ կրթության ապահովության բարձրացումը, ինչը կապահովի ռեսուրսների առավել օպտիմալ տեղաբաշխում,

— Երրորդը՝ կրթական ծառայությունների միջազգայնացումն և արտահանումը՝ շահեկանորեն փոխակերպելով Հայաստանի դերը գլոբալ կրթական համակարգում։

Մարտիրոսյանը նշեց նաև կրթության մի քանի կարևոր առաջնահերթություն։ Դրանց թվում են դպրոցների շենքային բավարար պայմանները, համացանցային հասանելիությունը, որակյալ և ատեստավորված մանկավարժներով հագեցվածությունը, դասավանդողների գործունեության պատշաճ վարձատրությունը, պարտադիր կրթության համակարգից ոչ մի երեխայի դուրս չմնալը և այլն։

Ինչպես փոխնախարարն ասաց՝ ՀՀ բուհերը պետք է մրցունակ լինեն միջազգային ասպարեզներում, այս նպատակով ՀՀ բուհերի միջազգայնացման, կրթություն-գիտություն փոխգործակցության արմատական միջացառումներ են նախատեսվում։ Դրանք կստանդարտավորվեն ըստ մի շարք չափանիշների։ Այսպիսով 2030 թվականին բուհ, քոլեջ ավարտած քաղաքացիների 90 տոկոսը կկարողանա աշխատել ըստ մասնագիտության։

Փոխնախարարը կարևորեց բուհերի խոշորացումը, այսինքն՝ գիտահետազոտական կենտրոնների հետ միավորումը։ Կստեղծվի 100 տոկոս ֆինանսավորմամբ 5-8 բուհ՝ չբացառելով վճարովի ուսուցման հնարավորությունը։

Նախատեսվում է ակադեմիական քաղաքի ստեղծում՝ որպես որակյալ արդիական կրթական միջավայրի ապահովման կլաստեռների համախումբ։ Այս բարեփոխումների արդյունքում ակնկալվում է, որ օտարերկրյա ուսանողների շուրջ 7 600 թիվը կկրկնապատկվի։

Կընդլայնվեն նաև հայեցի կրթություն ստանալու աշխարհասփյուռ հայության մղումները․ ուսուցման միջոցները կզարգացվեն՝ նաև հեռավար։ Ծրագիրը կապահովի, որ սփյուռքի կրթօջախներն ինտեգրված լինեն ՀՀ կրթական համակարգ։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+