Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 04:17

Ի՞նչ խախտումներ են գրանցվել Վարդավառին և նախորդող օրերին

Ի՞նչ խախտումներ են գրանցվել Վարդավառին և նախորդող օրերին

Հուլիսի 18-25-ը Երևանի պարեկները մայրաքաղաքում իրականացրած ծառայության արդյունքում հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 2361 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 266 մեքենա։ Այս մասին հայտնում է Ոստիկանությունը։

Մասնավորապես՝ հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 188, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 240 անձ։

49 տրանսպորտային միջոց շահագործվել է հաշվառման համարանիշերը սահմանված տեղում չփակցված, 9-ը՝ ժամկետանց ժամանակավոր համարանիշերով, 9-ը՝ ստանդարտին չհամապատասխանող, 2-ը՝ փակված, 4-ը՝ անընթեռնելի համարանիշերով, 320-ը՝ առանց ԱՊՊԱ պայմանագրի, 1223-ը՝ տեխնիկական զննություն չանցած։

Բացի այդ, Երևանի պարեկները տարբեր կասկածանքով բաժիններ բերման են ենթարկել 59 անձի։ Վարդավառի օրվա առթիվ Երևանի պարեկները մայրաքաղաքում ծառայություն են իրականացրել ուժեղացված ռեժիմով։ Եվ պատահական չէ, որ միայն հուլիսի 24-ին հայտնաբերել են 714 խախտում։ Հատկապես ակնառու է ոչ սթափ և առանց վարորդական իրավունքի վկայականի մեքենա վարող անձանց թվերը։ Միայն Վարդավառի օրը Երևանում հայտնաբերվել է ալկոհոլ օգտագործած վիճակում մեքենա վարող՝ 51, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 41 անձ։

Հուլիսի 18-25-ը Շիրակի և Լոռու մարզերի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 1604 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 127 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 31, առանց վարորդական վկայականի՝ 162 անձ։

18 մեքենա շահագործվել է հաշվառման համարանիշերը սահմանված տեղում չփակցված, 1-ը՝ անընթեռնելի, 1-ը՝ ստանդարտին չհամապատասխանող, 1-ը՝ ժամկետանց ժամանակավոր համարանիշերով, 2-ը՝ առանց համարանիշերի, 140-ը՝ առանց ԱՊՊԱ պայմանագրի, 863-ը՝ տեխնիկական զննություն չանցած։ Բացի այդ, Շիրակի և Լոռու պարեկները տարբեր կասկածանքով բերման են ենթարկել 9 անձի։

Նրանք ևս մայրաքաղաքի գործընկերների օրինակով Վարդավառի օրը ծառայել են ուժեղացված ռեժիմով՝ հասարակական կարգի պահպանության և ճանապարհային երթևեկության նկատմամբ իրականացնելով արդյունավետ հսկողություն։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+