Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 10:30

Քանդակագործությունը՝ հիմնական շեշտադրում. Երևանի սրտում բացվեց «Ֆորմ ընդ սիզոնս» նոր պատկերասրահը

Քանդակագործությունը՝ հիմնական շեշտադրում. Երևանի սրտում բացվեց «Ֆորմ ընդ սիզոնս» նոր պատկերասրահը

Երևանի սրտում՝ Հանրապետության հրապարակում, հուլիսի 21-ին պաշտոնապես բացվեց «Ֆորմ ընդ սիզոնս» նոր պատկերասրահը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում պատկերասրահի հիմնադիրները նշեցին՝ իրենց նպատակն է բացահայտել նոր տաղանդաշատ ստեղծագործողների և արվեստի միջոցով ավելի ճանաչելի դարձնել նրանց ուրույն խոսքն ու մոտեցումը մշակութային աշխարհում:

Պատկերասրահի համահիմնադիր Լուսինե Սիմոնյանն ընդգծեց՝ պատկերասրահում շեշտը դրել են քանդակագործության վրա, ներկայացված են ինչպես ավագ սերնդի, այնպես էլ՝ երիտասարդների աշխատանքները: Ցուցադրվում է ավելի քան 25 ստեղծագործություն:

«Մեր ամենօրյա աշխատանքի ընթացքում նկատել ենք, որ հանրությունը, թերևս, առավել նախընտրում է գեղանկարչությունը: Եվ հիմա մեր առջև խնդիր ենք դրել՝ հանրությանը կամաց-կամաց սովորեցնել գնահատել, ընդունել քանդակագործությունը»,- նշեց Լուսինե Սիմոնյանը:

Նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանը ողջունեց այն հանգամանքը, որ արվեստի ցուցասրահներ են բացվում: Վերջինս նշեց, որ մեր երկրում պատկերասրահների պակաս կա, ու դրանց ավելացումը զարգացման է տանելու:

«Ես ուրախ եմ, որ այսօր մենք ականատես ենք ևս մեկ մշակութային հաստատության ստեղծմանը: Լիահույս եմ, որ այն երկար տարիների կյանք կունենա, կկարողանա ընդլայնել իր աշխարհագրությունը և խթան կհանդիսանա հայ կերպարվեստի զարգացման համար»,- ասաց նա:

Պատկերասրահի համադրման աշխատանքները կատարել է համահիմնադիր Արմեն Թուրաջյանը: Նա ընդգծեց՝ իրենց գործունեությունը սկսել են դեռևս մի քանի տարի առաջ՝ Հայաստանից դուրս տարբեր ցուցահանդեսներ կազմակերպելու ճանապարհով: Համագործակցել են Ռուսաստանում Հայաստանի դեսպանությանը կից մշակույթի կենտրոնի հետ, այնտեղ ունեցել են մի քանի ցուցահանդեսներ, որից հետո համահինադիրը որոշել է ձեռնարկել այս նախագիծը:

«Ընդհանրապես, սիրել եմ արվեստը ու իմ հավաքածուում ունեցել եմ բավական հետաքրքիր աշխատանքներ: Ցանկություն կար՝ հետագայում առավել լուրջ զբաղվել»,- պատմեց Արմեն Թուրաջյանը:

Հիմնադիրներն այլ երկրների ստեղծագործողների աշխատանքները Հայաստանում ներկայացնելու և շատ այլ նախագծեր կյանքի կոչելու նպատակով գործակցել են համահիմնադիրներից կոլեկցիոներ Դավիթ Ալեքսանդրովիչի հետ:

«Ցանկություն կար այն գաղափարները, որոնք արդեն իրագործվել էին շատ քաղաքներում և շատ միջազգային ցուցահանդեսներում, ներկայացնել նաև Երևանում: Մեր նպատակն է ներկայացնել ոչ միայն տեղացի հայտնի նկարիչներին, այլև՝ բացահայտել աշխատել ցանկացող տաղանդավոր երիտասարդների պոտենցիալը»,- նշեց Ալեքսանդրովիչը:

Հիմնադիրները վստահեցրին՝ այցելուները պատկերասրահում ժամանակ առ ժամանակ նոր ստեղծագործություններ կգտնեն: Վստահ են՝ կկարողանան հասարակության շրջանում բարձրացնել քանդակագործության հանդեպ ուշադրությունը, կստիպեն հասարակությանը ուշադրության կենտրոնում պահել նաև հայ քանդակագործների աշխատանքները:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+