Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 05:05

Լարված իրավիճակ Արմավիրում․ գյուղացիների և ոստիկանների միջև քաշքշուկ է սկսվել

Լարված իրավիճակ Արմավիրում․ գյուղացիների և ոստիկանների միջև քաշքշուկ է սկսվել

Արդեն 1 ժամից ավելի է՝ լարված ու պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծվել Արմավիրի մարզում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Ակնալիճ գյուղի մոտ 400-ից ավելի գյուղացիներ, ի նշան բողոքի, երկկողմանի փակել են Երևան-Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ վարչական տարածքի գլխավոր հատվածը։ Ճանապարհի փակման հետևանքով խցանումն անցնում է մի քանի կմ-ից։

Ակցիայի մասնակիցներն ասում են․ «Մեր համբերության բաժակը լցվել է, էլ տեղ չկա։ Ուր ասես, ում ասես՝ դիմել ենք, բայց ոչ մի օգուտ։ Սելը ճռռալու փոխարեն՝ սելվորն է ճռռում։ Ո՛չ էլեկտրացանցից, ո՛չ ջրմուղից մեզ չեն պատասխանում, ամիսներով մեզ խաբում են։ Դրա համար էլ դիմել ենք այս քայլին։ Թե չէ՝ մեզ հաճելի չի այս շոգին գանք, ճանապարհ փակենք։

Մեր հարցերը եթե չլուծվեցին՝ մնալու ենք այստեղ ու դուրս չենք գալու։ Բավարար է՝ արդեն մատների վրա մեզ պարացնում են։ 1 ամիս է՝ դիմել ենք մարզպետին՝ ոչ մի պատասխան։ Պատճառաբանում են՝ երբ քամի է լինում, հոսանքն անջատվում է։ Ի՞նչ քամու մասին է խոսքը, երբ 2-3 օր է՝ քամի չկա։ Բավական է, պահանջում ենք՝ մարզպետն ու Էկոնոմիկայի նախարարը թող գան ու սպառիչ պատասխանեն մեր հարցերին»։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+