Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 05:58

Ինքնագլորով երթևեկությունը նորաձև՞, թե՞ աղետալի․ ինչ են պատմում հետիոտներն ու վարողները

Ինքնագլորով երթևեկությունը նորաձև՞, թե՞ աղետալի․ ինչ են պատմում հետիոտներն ու վարողները

Երևանի փողոցներում վերջին շրջանում հաճախ ենք հանդիպում ինքնագլորով երթևեկողների: Նորաձև այս փոխադրամիջոցը, սակայն, այդքան էլ անվտանգ չէ։

Հաճախ վնասվածքներ ստանում են ոչ միայն ինքնագլորով երթևեկողները, այլև հետիոտները, մեքենաների երթևեկությունը ևս խաթարվում է ինքագլորներից։

Արդեն իսկ նմանատիպ դեպքեր են գրանցվել, որոնց մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում բարձրաձայնել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը։

Նա տեղեկացրել է, որ մարտի 1-ից մինչև հուլիսը 1-ն ընկած ժամանակահատվածում «Հերացի» հիվանդանոցային համալիրի մասնագետները բժշկական օգնություն և սպասարկում են ցուցաբերել 38 մարդու՝ հավասարաչափ արական և իգական սեռի ներկայացուցիչների:

Ինչպես Եվրոպական տարածաշրջանի այլ պետություններում, մեզ մոտ, ըստ Մուրադյանի, տուժածների մեծամասնությունը՝ 95%-ը, եղել են փոխադրամիջոցը վարած անձինք, իսկ 5%-ը՝ հետիոտները, որոնք տուժել են ինքնագլորի հետ բախվելու հետևանքով:

Ռեկտորի փոխանցմամբ՝ հիվանդանոց դիմած բոլոր տուժածները, այդ թվում՝ փոխադրամիջոցները վարող անձինք, եղել են չափահաս, մեծամասնությունը՝ 68%-ը՝ 18-30, իսկ 32%-ը՝ 30 և բարձր տարիքային խմբի ներկայացուցիչներ:

Տուժածների 24%-ի մոտ հայտնաբերվել են կոտրվածքներ, իսկ մնացած 76%-ի մոտ՝ տարբեր աստիճանի վնասվածքներ, սակայն առանց կոտրվածքի:
Ինքնագլորները գրավում են թե՛ մեծերին, թե՛ փոքրերին։

Armenia Today-ը զրուցել է ինքնագլոր վարողների հետ՝ պարզելու, թե նրանք տիրապետո՞ւմ են արդյոք երթևեկության կանոններին։
Պարզեցինք, որ շատերի համար դրանք տեղաշարժվելու ավելի արագ տարբերակ են, նաև խուսափում են խցանումներից, մյուսների համար էլ՝ պարզապես ժամանց։

Հարցմանը մասնակցած ինքնագլոր վարողներն ու հետիոտները մատնանշում են, որ անվտանգության պահպանման համար պետք է ինքնագլորների համար առանձնացված ուղիներ լինեն։

Նկատենք, որ վերջին տարիներին աշխարհի շատ քաղաքներում նկատվել է էլեկտրական ինքնագլորների աճ: Մինչդեռ հետիոտների անվտանգության հարցը մնում է սուր, հատկապես, որ էլեկտրական ինքնագլորների որոշ տեսակներ կարող են հասնել լուրջ արագության՝ մինչև 50 կմ/ժ արագության։ Խնդիրն այն է, որ որոշ երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, էլեկտրական ինքնագորները չի ճանաչվում որպես տրանսպորտային միջոց։

Մանրամասները՝ տեսանյութում։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+