Շրի Լանկայում երկրի վարչապետի գրասենյակի ու խորհրդարանի շենքերի համալիրի զավթման փորձերի ժամանակ ոստիկանության և զինվորականների միջև զանգվածային փողոցային բողոքի ակցիաների մասնակիցների բախումների հետևանքով տուժել է ավելի քան 80 մարդ: Այդ մասին հայտնել է Daily Mirror թերթը։
Պարբերականի տեղեկություններով՝ չորեքշաբթի ցերեկը և երեկոյան մայրաքաղաք Կոլոմբոյի հիվանդանոցներ է տեղափոխվել 84 մարդ։ Նրանցից 42-ը վնասվածքներ է ստացել չորեքշաբթի երեկոյան խորհրդարանի շենքերի համալիր ներխուժելու ցուցարարների փորձի ժամանակ, մյուսները տուժել են ցերեկը վարչապետի գրասենյակը գրավելիս տեղի ունեցած բախումների հետևանքով:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Շրի Լանկայում բողոքի զանգվածային ակցիաների մասնակիցները, որոնք հանդես են գալիս երկրի գործող նախագահ Գոթաբաի Ռաջապաքսայի պաշտոնաթողության օգտին, Կոլոմբոյում ներխուժել են պետության ղեկավարի նստավայրի գլխավոր շենք: Նախագահի գտնվելու վայրի մասին տեղեկություններ չեն հաղորդվում, միայն պաշտոնապես հայտարարել են, որ նա հուլիսի 13-ին հրաժարական է տալու:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







