Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 04:46

Վարդավառի տոնին նվիրված կրթական, մշակութային և ժամանցային միջոցառումների իսկական հրավառություն Կողբում

Վարդավառի տոնին նվիրված կրթական, մշակութային և ժամանցային միջոցառումների իսկական հրավառություն Կողբում

Հուլիսի 16-17-ին Տավուշի մարզի Կողբ գյուղում նախատեսվում է Վարդավառի տոնին նվիրված կրթական, մշակութային և ժամանցային միջոցառումների իսկական հրավառություն։

Տոնակատարության 2 օրվա ընթացքում ելույթներով հանդես կգան այնպիսի սիրված արտիստներ ու խմբեր, ինչպիսիք են Արամ MP3-ն, Nemra-ն, Ethno Colors-ն ու Hayat Projects-ը, իսկ Color Festival-ի շրջանակում՝ DJ Drred-ն ու DJ Mill-ը։

Այդ օրերին տարածաշրջանը կվերափոխվի կրթամշակութային կենտրոնի՝ ներգրավելով ոչ միայն տարածաշրջանի բնակչությանը, այլ նաև բազմաթիվ հյուրերի ամբողջ Հայաստանից ու արտերկրից։

Միջոցառման մասնակիցները հնարավորություն կունենան վայելել Վարդավառի տոնը՝ դառնալով տոնական երթի, ազգային երգ ու պարի, ավանդական խաղերի, ջրոցու եւ Color Festival-ի մասնակից, ինչպես նաեւ լսել անցյալից մեզ ուղղված պատգամներն ու ուղերձը՝ ապագայից։

Տոնակատարությունը կազմակերպում է «Կողբ» հիմնադրամը։

«Մեր նպատակը տարածաշրջանի սոցիալ-տնտեսական զարգացմանը, մայրաքաղաքի եւ մարզերի միջեւ մշակութային փոխանակությանը աջակցելն է։ Ուրախ ենք, որ Կողբ*Վարդավառին միացել են նման սիրված արտիստներ ու խմբեր, որոնցից յուրաքանչյուրի ելույթը իսկական տոն է, հատկապես, մշակութասեր Կողբում։ Սպասվում են ոչ միայն ինքնատիպ համերգային ծրագրեր, այլ նաեւ՝ յուրահատուկ շոու-ներկայացումներ եւ այլ անակնկալներ, որոնք մեր հյուրերը կբացահայտեն՝ միանալով միջոցառմանը»,- նշում է «Կողբ» հիմնադրամի տնօրեն Մարիա Պետրոսյանը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+