Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 09:48

«Զվարթնոցում» կանցկացվի «Ընդհատված աղոթքի լուռ արձագանքը» խորագրով ցուցահանդես-համերգ

«Զվարթնոցում» կանցկացվի «Ընդհատված աղոթքի լուռ արձագանքը» խորագրով ցուցահանդես-համերգ

«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում հուլիսի 13-ին կանցկացվի «Ընդհատված աղոթքի լուռ արձագանքը» խորագրով ցուցահանդես-համերգ։

Միջոցառումը կազմակերպել են «Կամերային երաժշտության ազգային կենտրոն» և «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ները։

Ժամը 19:30 կմեկնարկի Գնդեվանքի վանական համալիրի կրթամշակութային, հոգևոր գործունեության, ժառանգության հանրահռչակմանը նվիրված «Գնդեվանքի գանձերԸ» ժամանակավոր ցուցադրությունը: Կներկայացվեն վանքի տարածքից հայտնաբերված նյութերը՝ եկեղեցական գույք, սպասք, լուսանկարների, չափագրությունների կրկնօրինակներ, ինչպես նաև ավանդազրույցներ, ոչ նյութական մշակույթի այլ տարրեր: Իսկ ժամը 20:30-ին նախատեսվում է համերգի սկիզբը:

Համերգին ելույթ կունենան Հայաստանի պետական կամերային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` ՀՀ վաստակավոր արտիստ Վահան Մարտիրոսյան), «Հովեր» պետական կամերային երգչախումբը (խմբավար՝ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Սոնա Հովհաննիսյան)։ Դիրիժոր՝ Լյուք Բաղդասարյան (Շվեյցարիա): Որպես մենակատար հանդես կգա դաշնակահար, ՀՀ վաստակավոր արտիստը Հայկ Մելիքյանը։

Ծրագրում՝ Ալ. Հարությունյան, Ղ. Սարյան, Մ. Վարդազարյան, Պ. Մասկանի, Է. Բաղդասարյան, Կոմիտաս, Էդ. Հովհաննիսյան, Գ. Գյուրջիև, Գ. Ֆորե, Հ. Մելիքյան։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+