Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 04:19

Մամուլի տեսություն․ Ընդդիմությունը սեպտեմբերին ևս խորհրդարան չի գա, Աննա Վարդապետյանը բնակարան է նվեր ստացել

Մամուլի տեսություն․ Ընդդիմությունը սեպտեմբերին ևս խորհրդարան չի գա, Աննա Վարդապետյանը բնակարան է նվեր ստացել

«Փաստ» օրաթերթը գրում է. «Տարբեր քաղաքագետներ և ռազմական ոլորտի ներկայացուցիչներ ու փորձագետներ պնդում են, որ առաջիկայում ՀՀ-ում լուրջ գործընթացներ են տեղի ունենալու՝ կապված Արցախի կարգավիճակի, կոմունիկացիաների, Բերձորի, ինչպես նաև իշխանությունների կողմից առաջ քաշված «խաղաղության դարաշրջանի» շրջանակներում։ Սրանք հարցեր են, որոնք մեծապես մտահոգում են բոլոր նրանց, ովքեր մտածելու և վերլուծելու կարողություն ունեն: Եվ ահա, այս և նմանօրինակ այլ հարցերի շղթաները «փակելու» և հանրության ուշադրությունը հերթական անգամ բուն գործընթացներից շեղելու նպատակով իշխանությունները տարատեսակ «շոուներ» ու այլ միջոցներ են մշակում»։

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Գյուղատնտեսության ոլորտում շուտով դժգոհությունների մեծ ալիք է բարձրանալու: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է ՀՀ տարածքում մսամթերքի, կարտոֆիլի, ելակի, ձմերուկի, սեխի, ցորենի օտարման համար սահմանել ավելացված արժեքի հարկի 10 տոկոս դրույքաչափ, ընդ որում՝ գյուղատնտեսական արտադրանք է համարվում նաեւ սպանդանոցային ծագման մսեղիքը եւ ենթամթերքը: Ավելին՝ Հայաստանում արտադրված մսամթերքի, մշակված մրգի ձեռքբերման դիմաց կատարված անկանխիկ փողային վճարումների 3 տոկոսը կհաշվանցվի՝ կառավարության սահմանած կարգով։ Կառավարությունն այս տարբերակով փորձում է ստվերը կրճատել եւ շուրջ 30 տոկոսով կամ 86 մլրդ դրամով ավելացնել հարկման բազան, նաեւ լրացուցիչ հավաքագրել շուրջ 6 մլրդ դրամ ԱԱՀ գյուղացիների սուղ միջոցներից»։

«Իրավունք» թերթը գրում է. «Մամուլը, անդրադառնալով Ապարանի արյունոտ միջադեպին, մասնավորապես գրել էր. «ՔՊ–ում բուռն քննարկում է եղել, եւ Մաթեւոս Ասատրյանին ասվել է, որ ամեն դեպքում գուցե մանդատից հրաժարվելու կարիք լինի, եթե, ի վերջո, հնարավոր չլինի թեման իրենցից հեռացնել»: Որքանո՞վ են վերը նշված լուրերը համապատասխանում իրականությանը, հարցի պատասխանը փորձել ենք ստանալ իշխող խմբակցության պատգամավոր Մաթեւոս Ասատրյանից, ով հակիրճ նկատեց. «Նման բան չկա, դրանք հերյուրանքներ են, նպատակ էլ չունեմ մանդատ վայր դնելու, ինչի՞ համար պետք է մանդատս վայր դնեմ»:

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ խորհրդարանում քննարկվում էր գլխավոր դատախազի ընտրության հարցը: Ինչպես հայտնի է, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության թեկնածուն վարչապետի օգնական Աննա Վարդապետյանն է: Ըստ հայտարարագրի՝ 2019 թվականին Վարդապետյանը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում ունի մեկ բնակարան: Նա այն նվեր ստացել է 2014 թվականին: Բանկային հաշվին առկա մնացորդները կազմել են 322 հազար դրամ, 15 եվրո: Որպես եկամուտ հայտարարագրել է երեք վայրից ստացած աշխատավարձը. Օրինակ՝ Արդարադատության նախարարությունից նա ստացել է ընդհանուր 9 մլն 782 հազար դրամի չափով աշխատավարձ, երբ փոխնախարար էր: Երեւանի պետական համալսարանից ստացել է 1 մլն 124 հազար դրամ, իսկ Եվրոպայի խորհրդից՝ 1500 եվրո: Առեւտրային բանկերից մեկից նա մոտ 1 մլն 550 հազար դրամի չափով փոխառություն, վարկ է վերցրել: Իշխող խմբակցության թեկնածուի 2020 թվականի տարեկան հայտարարագրի տվյալներով՝ դրամական միջոցները կազմել են 660 հազար դրամ եւ 15 եվրո, իսկ կանխիկ գումարը՝ 1.5 մլն դրամ»:

«Հրապարակ» թերթը գրում է. «Առաջիկա օրերին սպասվող արտահերթ նիստերից մեկում ՔՊ-ն կսղղացնի մի շարք աղմկահարույց նախագծեր, որոնց թվում է «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը։ ՔՊ-ական պատգամավորներն առաջարկում են ներկրվող ցեմենտի տուրքը նվազեցնել 5 հազար դրամով եւ մեկ տոննայի համար սահմանել 9 հազար դրամ, իսկ ներկրվող կլինկերի տուրքը վերացնել: Հիշեցնենք․ 2019 թվականին ներկրվող ցեմենտի յուրաքանչյուր տոննայի համար սահմանվեց 14 հազար դրամ պետական տուրք: Պատճառն այն էր, որ 2018-ին իրանական ցեմենտի գնի կտրուկ նվազման հետեւանքով ներկրման ծավալները 2017-ի համեմատությամբ 3.5 անգամ աճել էին: Ներմուծվող իրանական ցեմենտը տեղական արտադրողների համար շուկայում մրցակցային լուրջ խնդիրներ էր առաջացրել, եւ փոփոխությունը տեղական ցեմենտ արտադրողներին պաշտպանելու նպատակով էր իրականացվում»:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Դիմադրություն» շարժման կազմակերպիչների փոխանցմամբ՝ ընդդիմության հերթական հանրահավաքը տեղի կունենա վաղը՝ հուլիսի 1-ին, ինչի ժամանակ, ըստ երեւույթին, շարժման լիդերներն իրենց ելույթներում կանդրադառնան վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Բերձորն ու Աղավնոն Ադրբեջանի վերահսկողությանն անցնելու մասին հայտարարությանը: Թե ինչ կհետեւի հայտարարություններին, կամ ինչ քայլեր կձեռնարկեն ընդդիմադիրները հանրահավաքից հետո, դժվար է ասել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, սակայն, նրանք ոչ միայն առաջիկայում, այլ նաեւ սեպտեմբերին՝ ՀՀ Ազգային ժողովի հաջորդ նստաշրջանին, խորհրդարան չեն գնա: Տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ ասելով. «Խորհրդարան միայն սեփական օրակարգով ենք գնալու»:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+