Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 04:04

Մամուլի տեսություն․ «Արաքս թռչնաֆաբրիկա»-ն տուգանվել է 4 մլն դրամի չափով, ակտիվ բանակցություն նախկին «տասովշչիկների» հետ

Մամուլի տեսություն․ «Արաքս թռչնաֆաբրիկա»-ն տուգանվել է 4 մլն դրամի չափով, ակտիվ բանակցություն նախկին «տասովշչիկների» հետ

«Հրապարակ» թերթը գրում է. «Սեպտեմբերին կայանալիք ՏԻՄ ընտրություններից առաջ իշխանականները կրկին ակտիվ բանակցում են նախկին «տասովշչիկների» հետ, ակնկալում են նրանց օգնությունը, որ նախորդ աշնանը կայացած ՏԻՄ ընտրությունների պես խոշոր հաշվով չպարտվեն ընդդիմադիրներին։ Որոշ համայնքներում էլ համայնքապետի կամ ավագանու պաշտոններին նախկինների մարդկանց են առաջադրել։ Դիցուք, Արագածոտնի մարզի եզդիաբնակ Ալագյազ գյուղի ՔՊ-ական թեկնածու Անզոր Ուռուսյանը ՀՀԿ-ական նախկին մարզպետ Սարգիս Սահակյանի մտերիմներից է, դեռեւս նախորդ՝ 2017-ի ընտրություններին Ուռուսյանն առաջադրվել էր, ունեցել էր Սահակյանների աջակցությունը, սակայն պարտվել էր անկուսակցական Ջամս Մախմուդովին։ Այս անգամ նա ոչ միայն Սահակյանների, այլեւ իշխանական պատգամավոր՝ ապարանցի Մաթեւոս Ասատրյանի աջակցությունն ունի»։

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արաքս թռչնաֆաբրիկա» փակ բաժնետիրական ընկերությունը կրկին հայտնվել է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի տեսադաշտում: Ընկերության նկատմամբ հանձնաժողովը տուգանք է նշանակել 4մլն 817 հազար դրամի չափով: Օրաթերթը տեղեկացավ, որ ընկերությունը իրականացրել է «eօos» եւ «ԷԿՈՍ» մակնշմամբ 6 հատանոց տուփով հավի ձու, ինչպես նաեւ «eօos» մակնշմամբ «պաղեցված հավ», «պաղեցված հավի բուդ», «պաղեցված հավի թեւ», «պաղեցված հավի դոշ» եւ «պաղեցված հավի դոշի ֆիլե» ապրանքների իրացումն այն դեպքում, երբ տվյալ ապրանքները չեն հանդիսանում հավաստված օրգանական գյուղատնտեսական արտադրանքներ: Մրցակցության պաշտպանության կոմիտեն այս քայլը որակել է որպես հասարակության մոլորեցման դրսեւորմամբ անբարեխիղճ մրցակցություն»:

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ պարզվեց, որ Ռուբեն Վարդազարյան ի հրապարակած սկանդալային ձայնագրության հերոս Գագիկ Ջհանգիրյանն առողջական խնդիրներ ունի եւ վիրահատության է ենթարկվել։ Այդ մասին ԱԺ-ում հայտարարեց նրան փոխարինելու գնացած ԲԴԽ անդամ Դավիթ Խաչատուրյանը, որը չգիտեր՝ արդեն վիրահատե՞լ են, թե՞ դեռ պիտի վիրահատեն Ջհանգիրյանին։ Դրանից հետո մամուլում արագ տեղեկություն տարածվեց, թե Ջհանգիրյանը, իրականում, գնացել է վիրահատության, որպեսզի հետո «վատառողջ լինելու հիմքով» հրաժարական տա եւ դուրս գա ԲԴԽ-ից։ Բայց դա ոչ թե հանրության պահանջն է, այլ՝ սորոսականների, որոնք մի քանի օր է՝ արշավ են սկսել նրա դեմ, Ջհանգիրյանին մեղադրելով արդարադատությանը միջամտելու մեջ»։

«Իրավունք» թերթը գրում է. «Թերթի ունեցած տեղեկությունների համաձայն` Սյունիքի մարզում արդեն իսկ նախընտրական տրամադրություններ են տիրում: Պատրաստվում են Սիսիան ու Քաջարան համայնքներում սեպտեմբերին կայանալիք ավագանու համամասնական ընտրակարգով ընտրություններին: Իշխանությունն արդեն գտել է իր թեկնածուներին, իսկ թե ընդդիմադիր դաշտից որ քաղաքական ուժերը կմասնակցեն ընտրություններին, դեռ ձեն-ձուն չկա»:

«Հրապարակ» թերթը գրում է. «ՌԴ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Վաղարշակ Հարությունյանն ամեն տեղ գնում է թիկնապահների ուղեկցությամբ: Անգամ ՌԴ պետական կառույցներ այցելելիս է թիկնապահներին հետը տանում, ինչը զարմացրել է ռուս չինովնիկներին: Վաղարշակ Հարությունյանը նույնիսկ նոր հաստիք է մտցրել՝ օգնական-թիկնապահի, որը զբաղեցնում է դեսպանի եղբորորդին: Թիկնապահները նստում են դեսպանի ընդունարանում: Ասում են՝ ՌԴ ԱԳ նախարար Լավրովը նույնիսկ նկատել է, որ Մոսկվայում գործող 161 դեսպաններից Հարությունյանը միակն է, ով թիկնապահ ունի: ՌԴ-ում ՀՀ դեսպանը զգուշանում է ամեն ինչից: Նրա այցելուները հեռախոսը դրսում են թողնում, աշխատասենյակ են մտնում առանց բջջայինի: Այս մանրամասներն են պատմում Հայաստանի դեսպանատան միջանցքներում»:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+