Հունիսի 23-ից Fly Baghdad-ը սկսել է իրականացնել Բաղդադ-Երևան-Բաղդադ չվերթները։
«Արմենիա Միջազգային Օդանավակայաններ» ՓԲԸ-ից հայտնում են, որ թռիչքները կիրականացվեն շաբաթական մեկ անգամ՝ հինգշաբթի օրերին։
Տոմսեր ձեռք բերելու, ինչպես նաև լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք ավիաընկերության flybaghdad.net կայքը կամ կապվեք տեղական տուրիստական գործակալությունների հետ, ասվում է հաղորդագրությունում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







