Հայաստանի արժույթի շուկայում ռուսական ռուբլին շարունակում է արժևորվել։ Այս մասին են վկայում rate.am կայքի տվյալները։ Ըստ այդ տվյալների՝ հունիսի 23-ի առավոտից երկրի առևտրային բանկերը ռուսական արժույթը գնում են 6.94 դրամով, վաճառքն իրականացնում՝ 7.98 դրամով։
Ամերիկյան դոլարն ընդունվում է 404.12 դրամ միջին գնով, վաճառքն իրականացվում է 413.82 դրամով։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 422.50 դրամ, այն վաճառվում է 440.50 դրամով։ Բրիտանական ֆունտի առքը 486 դրամ է, վաճառքը՝ 517.60 դրամ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







