Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 06:35

Երևանում տեղադրվել է խորհրդանշական «Վարպետաց ժամացույցը»

Երևանում տեղադրվել է խորհրդանշական «Վարպետաց ժամացույցը»

«Հայաստանի վարպետ» մրցույթի շրջանակում Երևանի Դիանա Աբգարի անվան զբոսայգում (Սարյան-Մաշտոցի պողոտա) այսօր տեղադրվեց խորհրդանշական «Վարպետաց ժամացույցը»: «Վարպետների ժամանակն է» կարգախոսը կրող ժամացույցը տեղադրված է լինելու այգու տարածքում շուրջ 2 ամիս և ծառայելու է, որպես տեղեկատվական կրիչ, որի միջոցով հնարավոր է ծանոթանալ «Հայաստանի վարպետ» մրցույթի մանրամասներին։ Այս մասին հայտնում են IDeA հիմնադրամի հանրային կապերի բաժնից։

Երկու մետր բարձրություն ունեցող փայտե ժամացույցի թվատախտակին պատկերված են մրցույթի 12 ուղղություններն արտացոլող վարպետների մասնագիտական, աշխատանքային գործիքներ (գինեգործ, գորգագործ, դերձակ, զարդագործ, զոդող, խոհարար, կահույքագործ, կոշկակար, հրուշակագործ, ավտոմեխանիկ, նվագարանագործ, պատշար)։

Արտ օբյեկտի նպատակն է ներկայացնել արհեստագործական մասնագիտությունները դարերով եկած ավանդույթի և անվիճելի իմացության լույսի ներքո, քանզի արհեստագործությունն անցել է դարերի միջով՝ չկորցնելով իր նշանակությունը հասարակական կյանքում։

Բացման արարողությանը մասնակցում էին մրցույթի կազմակերպիչներ, հյուրեր և Երևան քաղաքի բնակիչներ։
Հիշեցնենք, որ մրցույթի հայտերի ընդունման վերջնաժամկետը հունիսի 30-ն է։ Հայաստանի և Արցախի վարպետները (23 տարեկան և ավելի), որոնց գործունեությունը համընկնում է 12 ուղղությունների հետ, կարող են առաջադրվել մրցույթին https://www.varpetarmenia.am/ կայքի միջոցով կամ զանգահարել +374 77 733 551 հեռախոսահամարով։

Հայտերն ամփոփելուց հետո, մասնագիտական ընտրող հանձնաժողովը կընտրի վերոնշյալ 12 ուղղություններից երկուական լավագույն թեկնածուի, որոնք էլ կանցնեն մրցույթի հաջորդ փուլ: Երկրորդ փուլն անցկացվելու է «Արմենիա» հեռուստատեսությամբ՝ հեռուստաշոուի ձևաչափով, որի ընթացքում 24 մասնակիցներից կընտրվեն 12 հաղթողներ՝ ամեն ուղղությունից մեկական վարպետ: Մրցույթի հաղթողները կարժանան «Հայաստանի վարպետ» մրցանակի, դրամական պարգևի (3 մլն ՀՀ դրամ) և կստանան աջակցություն մրցույթի գործընկերների կողմից։

«Հայաստանի վարպետ» մրցույթը նախաձեռնել են սոցիալական ձեռներեց Ռուբեն Վարդանյանը և «Ապրելու» հիմնադրամը։ Մրցույթի կազմակերպիչն է «Զբոսաշրջության և քաղաքաշինության» (TUF) բարեգործական հիմնադրամը: Մրցույթի գործընկերն է «Արմենիա» հեռուստաընկերությունը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+