Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 02:15

Տոլմայի փառատոնի ընթացքում 150 մետրանոց տոլմա կպատրաստվի

Տոլմայի փառատոնի ընթացքում 150 մետրանոց տոլմա կպատրաստվի

Զվարթնոց պատմամշակութային արգելոց-թանգարանում հունիսի 19-ին տեղի կունենա տոլմայի 11-րդ փառատոնը: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման» ՀԿ-ի նախագահ Սեդրակ Մամուլյանը, տաղավարների թիվը տարեցտարի ավելանում է, փառատոն-մրցույթին այս տարի մասնակցում է 27 թիմ: Թիմերից մեկը որոշել է 150 մետրանոց տոլմա պատրաստել: Տաղավարներում տոլմայի մոտ 70 տեսականի է ցուցադրվելու:

Թիմերը կպայքարեն «Լավագույն համ», «Լավագույն տեսք», «Լավագույն գաղափար» անվանակարգերում հաղթելու համար: Գրան պրին կստանա առավելագույն միավորներ հավաքած մասնակիցը։ Միմյանց դեմ կմրցեն ռեստորանատերեր, սպասարկման ոլորտի ներկայացուցիչներ, խոհարարներ եւ անհատներ Գյումրիից ու Ծաղկաձորից: Մասնակիցները կներկայացնեն ձկով, կարտոֆիլով, կանեփով տոլմաներ և սիրված ուտեստի այլ տեսակներ: Թիմեր էլ կան, որոնք կպատրաստեն փախլավա, այլ քաղցրավենիքներ:

Մամուլյանն ասում է՝ այս տարին յուրահատուկ է նաեւ նրանով, որ լավաշի թխման, փախլավայի պատրաստման, կավագործության եւ այլ վարպետաց դասեր են լինելու:

Տոլմայի փառատոնը արդեն երրորդ տարին է՝ Զվարթնոց պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում է անցկացվում: Պատմամշակութայի վայրերում նման միջոցառումներ անցկացնելու նպատակն, ըստ Մամուլյանի՝ զուգահեռաբար հայկական մշակութային հուշակոթողները զբոսաշրջիկներին ներկայացնելն է:

Մամուլյանը փառատոնի անցկացման կարեւորության մասին է խոսում: Ասում է՝ 2011 թվականին է որոշվել անցկացնել տոլմայի փառատոն, ինչի համար հիմք է հանդիսացել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ելույթը:

«Նա, անդրադառնալով իրենց երկրի մշակութային առանձնահատկություններն, ասաց, որ հայերը գողանում են իրենց պատմությունը, նաեւ խոհանոցը, ապա անդրադարձավ տոլմային: Այս հայտարարություններից հետո մինչ Հայաստանում նրան ծաղրում էին, այդ մարդը 2011 թվականին հանձնարարական իջեցրեց պետական մակարդակով, որից հետո տոլմայի տեսակներից մեկի իրավունքն ամրագրեցին: Մենք սկսեցինք այդ տարվանից իրականացնել տոլմայի համահայկական փառատոն, նախ ավանդական, տոնական, տոնածիսական կերակրատեսակը փրկելու համար: Բացի այդ, աշխարհում ընդունված երեւույթ են խոհարարական փառատոները, որոնք նպաստում են տվյալ երկրի զբոսաշրջության զարգացմանը: Մենք էլ նպատակ ունենք մեր երկրի գրավչությունը բարձրացնել, զբոսաշրջային միջավայր ստեղծել»,-ասաց նա:

Մամուլյանն ասում է՝ հասել են իրանց նպատակին, տոլմայի փառատոնին զբոսաշրջիկները շատ են սպասում: Մասնակիցների թիվը հիմնականում 3-5 հազարի սահմաններում է, բայց տարի է եղել, որ ռեկորդ են սահմանել՝ մինչեւ 30 հազար մասնակից է եղել. «2017 թվականին, երբ Հնաբերդում էինք անում փառատոնը, այցելուների առումով մեր բոլոր սպասելիքները գերազանցվեցին»:

Տրանսիլվանիա շրջանի հայերը դեռեւս 19-րդ դարում Անիի խոհանոցին վերաբերող հետազոտություններ են իրականացրել: Այդ հետազոտությունները ցույց են տալիս, տոլման շատ հին արմատներ ունեցող կերակրատեսակ է: Մամուլյանը դժվարանում է հստակ նշել, թե տոլմայի քանի տարատեսակ կա հայկական մշակույթում:

«Հիմնականը՝ ավանդականը, խաղողի տերեւով գառի կամ ուլի մսով տոլման է: Սա համարվում է տոնածիսական կերակրատեսակ եւ մատուցվել է Խաչվերաց տոնի ժամանակ: Ավանդույթը կապված է խաղողի հետ, ինչպես գիտենք եւ՛ գինին է խաղողածին, եւ տոլման: Ուլին այդ տոնին պատժել են՝ որպես միակ կենդանի, որը փչացնում է խաղողի վազը»,-եզրափակեց Մամուլյանը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+