Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +11°
  • Երևան+11°
  • Գյումրի+5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+9°
  • Սևան+2°
  • 360.47 ▲ +0.12
  • 394.39 ▼ −0.70
  • 4.40 ▲ +0.01
  • 139.02 ▼ −0.08
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 15:28

Կոմունիկացիաների բացմանը միտված ի՞նչ առաջարկ է արել հայկական կողմը Ադրբեջանին (լուսանկար). Armtimes

Կոմունիկացիաների բացմանը միտված ի՞նչ առաջարկ է արել հայկական կողմը Ադրբեջանին (լուսանկար). Armtimes

Armtimes-ը գրում է.

«Համացանցում լուսանկարներ են հայտնվել հայկական կողմի՝ դեռևս 2021 թվականի դեկտեմբերի 25-ին տարածքային կոմունիկացիաների բացմանը միտված՝ ադրբեջանական կողմին ներկայացված փաստաթղթից: Ինչպես նկատելի է հրապարակված փաստաթղթի կետերից մեկում, հայկական կողմը պատրաստակամություն է հայտնել կառուցել անհրաժեշտ ավտոճանապարհների այն հատվածները, որոնք կապահովեն Մինջիվան-Օրդուբադ ճանապարհային լիարժեք կապը:

Մեկ այլ կետի համաձայն էլ՝ փաստաթղթում նշված բոլոր ավտոճանապարհներն ու երկաթուղիները պետք է շահագործվեն այն երկրների սուվերենության հիման վրա, որոնց տարածքում դրանք գտնվում են։ Այսինքն՝ ճանապարհների ապաշրջափակումը չի ենթադրում միջանցքային տրամաբանություն։

Մամուլի հրապարակումների համաձայն՝ հայկական կողմը հանդես է եկել տարածքային կոմունիկացիաները բացելուն միտված կառուցողական առաջարկով, սակայն ադրբեջանական կողմն այն չի ստորագրել:

Հայկական կողմի ներկայացրած կետերը:

1. Կողմերը պայմանավորվել են վերականգնել Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղին՝ տրանսպորտային միջոցների և բեռների փոխադրման համար: Աշխատանքային խումբը եռամսյա ժամկետում կապահովի համապատասխան նախնական տեխնիկա-տնտեսական միջոցներն ու կհաստատի այս նախագծի իրականացման միջոցառումների ծրագիրը:

2. Կետ 1-ով սահմանված երկաթուղային գծի վերականգնումից հետո կողմերը բացում են երկաթուղային հաղորդակցությունը Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև, ինչպես նաև այլ ուղղություններով բեռների և տրանսպորտային միջոցների տեղափոխումն ապահովելու համար, այդ թվում՝ երրորդ երկրների երկաթուղային ենթակառուցվածքներն օգտագործելու միջոցով:

3. Երկաթուղային հաղորդակցության բացումը բոլոր ուղղություններով սահմանվում է 3 կողմերի համատեղ համաձայնությամբ:

4. Կետ 1-ում սահմանված երկաթուղային ուղեգծի շինարարության և վերականգնման համար նախատեսված տրանսպորտային միջոցների և բեռների տեղափոխումը կարող է իրականացվել նաև երրորդ երկրներում առկա երկաթուղային ենթակառուցվածքների միջոցով: Նման փոխադրումների ժամկետի սկիզբը նախանշվում է կողմերի համատեղ համաձայնությամբ:

5. Կողմերը պայմանավորվել են իրականացնել ավտոմոբիլային բեռնափոխադրումներ Գորիս-Քարահունջ-Էյվազլի-Զանգիլան-մինչև Հորադիզի երկաթուղային կայարան ուղղությամբ այդ բեռների հետագա տեղափոխման համար երկաթուղային ճանապարհով կամ հետագայում Ադրբեջանի Հանրապետությունից դեպի Ռուսաստանի Դաշնություն տանող ավտոմոբիլային ճանապարհով և հակառակ ուղղությամբ:

6. Կողմերը պայմանավորվել են իրականացնել ավտոմոբիլային բեռնափոխադրումներ Էյվազլի-Քարահունջ-Անգեղակոթ-Բիչենեկ և հակառակ ուղղություններով:

7. Կետ 5-ում և 6-ում սահմանված ավտոմոբիլային փոխադրումների մեկնարկի մասին ժամկետները սահմանվելու են կողմերի համատեղ համաձայնությամբ:

8. Հայկական կողմը պատրաստակամություն է հայտնել կառուցել անհրաժեշտ ավտոճանապարհների այն հատվածները, որոնք կապահովեն Մինջիվան-Օրդուբադ ճանապարհային լիարժեք կապը, որոնք նախագծված կլինեն ավելի օպտիմալ տարբերակներով՝ հաշվի առնելով առկա և կառուցվող ճանապարհային ենթակառուցվածքների տեղակայումը, կլիմայական պայմանները, հեռավորությունը, տեղի ռելիեֆը, թողունակության հնարավորությունները, բայց միաժամանակ այն չի անցնի Հայաստանի Հանրապետության պետական սահմանի մոտով և Մեղրիով անցնող սահմանային երկաթուղային ճանապարհով: Աշխատանքային խումբը եռամսյա ժամկետում կապահովի աշխատանքների համար անհրաժեշտ նախնական տեխնիկա-տնտեսական հնարավորությունները և կհաստատի այս նախագծի իրականացման միջոցառումների ծրագիրը:

9. Բոլոր ավտոմոբիլային և երկաթուղային ճանապարհները՝ նշված այս հայտարարության մեջ, գործողության մեջ կմտնեն՝ պահպանելով բոլոր երկրների ինքնիշխանությունն ու ազգային իրավասությունները, որոնց տարածքներով կանցնեն:

10. Ավտոմոբիլային և երկաթուղային ճանապարհների կառուցումն ու վերականգնումը, որը նախանշված է այս հայտարարությամբ, կիրականացվի այն երկրի միջոցների հաշվին, որոնցով անցնելու է:

11. Կողմերը կգործեն իրենց ուժերի կոորդինացմամբ և փոխադարձ համագործակցությամբ ավտոմոբիլային և երկաթուղային ճանապարհների շինարարական և վերականգնման աշխատանքների ժամանակ՝ նշված այս հայտարարության մեջ:

12. Կողմերը կնախաձեռնեն համապատասխան անհրաժեշտ և պարտադիր պայմաններ՝ ապահովելու համար քաղաքացիական անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների անվտանգ տեղափոխումն ու տեղաշարժը կողմերի տարածքներով»:
Կից լուսանկարները Armtimes-ը զետեղել է համացանցից:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  5. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+