Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 04:37

Ես Լեռնային Ղարաբաղ արտահայտությանը շատ լավ եմ վերաբերվում․ Դումանյան

Ես Լեռնային Ղարաբաղ արտահայտությանը շատ լավ եմ վերաբերվում․ Դումանյան

Հունիսի 7-ին ՌԴ-ում բացվել էր Էդմոնդ Պետրոսյանի «Առեղծվածներ Լեռնային Ղարաբաղից»-ը խորագրով ցուցահանդեսը։ Սակայն, արդեն հունիսի 14-ին թանգարանի կայքում ցուցադրությունը սկսեց կոչվել «Էդմոնդ Պետրոսյան. առեղծվածներ», իսկ ցուցահանդեսի նկարագրության մեջ նկարչի հայրենի քաղաքը՝ Ստեփանակերտը նշելիս, փակագծերում նշվում է Ադրբեջանում օգտագործվող Խանքենդի անունը։ Ավելին, հանվել է ցուցահանդեսի պաստառը, որը պարունակում էր ցուցահանդեսի նախնական անվանումը։

Նշենք, որ Էդմոնդ Պետրոսյանը ծնվել, մեծացել և մահացել է Լեռնային Ղարաբաղում։

Նա բազմաթիվ կտավներ է նվիրել իր հայրենիքին, որոնք ներկայացված են Արևելքի թանգարանի ցուցահանդեսում։ Նրա հայրենիքի անունը ջնջելն անհարգալից վերաբերմունք է ոչ միայն արվեստագետի կյանքի ու ստեղծագործության, այլև Լեռնային Ղարաբաղի բոլոր բնակիչների նկատմամբ։ Ընդ որում, Էդմոնդ Պետրոսյանն ապրել ու աշխատել է ոչ թե Խանքենդիում, այլՍտեփանակերտում։
Այս գործողությունը հակասություն է մտցնում Ռուսաստանի Դաշնության ներսում ազգամիջյան հարաբերությունների մեջ, ինչպես նաև ստեղծում է Ռուսաստանի թշնամական պատկերացում Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում այն ժամանակ, երբ ռուս խաղաղապահները պահպանում են խաղաղությունն այս տարածքում։

Կառավարության նիստից հետո ճեպազրույցների ժամանակ Armenia Today-հարց ուղղեց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանին, թե նման դեպքերում ի՞նչ գործառույթ է կատարում նախարարությունը, որպեսզի չխեղաթյուրվի հայոց պատմությունը։

Նախարար Դումանյանը տեղյակ չէր այս խնդրից՝ ասելով, որ առաջին անգամ է լսում։ Խոստացավ մեր բարձրացրած ահազանգից հետո խնդրին հետամուտ լինել։

Ինչ վերաբերում է ցուցադրությունից «Լեռնային Ղարաբաղ» արտահայտությունը հանելուն՝ նշեց․ «Ես Լեռնային Ղարաբաղ արտահայտությանը շատ լավ եմ վերաբերվում։ Չգիտեմ՝ ով է հանել։ Դուք ուզում եք, որ ձեր ասածի վերաբերյալ պաշտոնական հայտարարություն անեմ, մի հատ հասկանանք՝ ինչ է եղել։ Կծանոթանանք խնդրին, նոր կարծիք կհայտնենք»։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+