Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 07:55

«Արցախը երբեք չի լինի Ադրբեջանի կազմում». Արտակ Բեգլարյանը պատասխանել է Ալիևին

«Արցախը երբեք չի լինի Ադրբեջանի կազմում». Արտակ Բեգլարյանը պատասխանել է Ալիևին

Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանն արձագանքել է Բաքվի 9-րդ համաշխարհային համաժողովին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ելույթին։

«Այո, Լեռնային Ղարաբաղ գոյություն չունի, որովհետև գոյություն ունի Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետություն, և դա միջազգային իրավունքի սուբյեկտ է, թեև պաշտոնապես միջազգայնորեն չճանաչված», — իր Telegram — ալիքում գրել է Բեգլարյանը:

Նա հայտարարել է, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը կարգավորված չէ և չի կարգավորվի այնքան ժամանակ, քանի դեռ Ադրբեջանը հաշվի չի առել Արցախի բնիկ ժողովրդի ինքնորոշման անքակտելի իրավունքը:

Պետնախարարն ընդգծել է, որ Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման (հետևաբար՝ կարգավիճակի) հարցը վաղ թե ուշ կլուծվի, և Արցախը երբեք չի լինի Ադրբեջանի կազմում։

«Ավելի լավ կլիներ հայերի իրավունքների մասին «անհանգստանալու» փոխարեն Ալիևն ավելի շատ մտածեր Ադրբեջանի Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունների բարեխիղճ կատարման մասին՝ երաշխավորելով սեփական քաղաքացիների (այդ թվում՝ լեզգիների, թալիշների, ավարների, թաթարների, թաթերի և այլ փոքրամասնությունների) իրավունքների ապահովումը», — նշել է Բեգլարյանը։

«Կարող է Ալիևը հանկարծ հիշում է, թե ինչ է պատահել Խորհրդային Ադրբեջանում ավելի քան կես միլիոն հայերի հետ, թե կա թեկուզ մեկ արցախահայ՝ Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում»,- հարց է ուղղել Արցախի պետնախարարը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+