Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 02:05

ՀԿԵ-ն մեկնարկել է Երևան-Բաթումի-Երևան երթուղով փոխադրումները

ՀԿԵ-ն մեկնարկել է Երևան-Բաթումի-Երևան երթուղով փոխադրումները

Հունիսի 14-ին «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը մեկնարկել է Երևան-Բաթումի-Երևան երթուղով փոխադրումների ամառային սեզոնը։ Այս սեզոնին առաջին գնացքի ուղեւորներն էին նաև ընկերության ղեկավարությունը ՝ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովի գլխավորությամբ:

«Մենք մանրակրկիտ նախապատրաստվել ենք ամառային փոխադրումների սեզոնին ՝ քաղաքացիներին և մեր երկիր այցելած հյուրերին առավելագույնս որակյալ ծառայություններ մատուցելու համար։ Ժամանակակից շարժակազմը, ծառայությունների մատուցման ժամանակակից մոտեցումը և հարմարավետությունը կբավարարեն մեր ուղևորների ամենաբարձր պահանջները: Այս առումով կարող եմ վստահորեն փաստել, որ հանգստավայր մեկնող քաղաքացիների համար հանգիստը սկսվում է այն պահից, երբ նրանք նստում են մեր ֆիրմային «Արմենիա» գնացքը»,- նշել է Ա.Մելնիկովը գնացքի մեկնման հանդիսավոր արարողության ժամանակ։

Այս տարի, հաշվի առնելով Երևան-Թբիլիսի-Երևան երթուղու ակտիվ ուղևորափոխադրումները, Բաթումի գնացքը շաբաթական երկու չվերթ կիրականացնի՝ երեքշաբթի և ուրբաթ օրերին Երևանից, իսկ չորեքշաբթի և շաբաթ օրերին՝ Բաթումից։ Շաբաթվա մյուս հինգ օրերին գնացքները ուղևորվելու են Թբիլիսի և հակառակ ուղղությամբ ։ Ուղևորությունների արժեքը ՝ սկսած 13 հազար դրամից մեկ անձի համար ։

Բացի այդ, հունիսի 17-ից Երևան-Սևան-Շորժա-Երևան և հակառակ ուղղությամբ կսկսի գործել մերձքաղաքային էլեկտրագնացքը։ Էլեկտրագնացքը մեկնում է Քանաքեռ-Զեյթուն համայնքի Ալմաստ կայարանից ։ Գնացքի չվացուցակը սահմանափակվում է շաբաթական երեք օրով՝ ուրբաթ, շաբաթ և կիրակի: Ուղեվարձը Երևանից մինչև Սեւան կկազմի 600 դրամ մեկ անձի համար, և 1000 դրամ ՝ մինչեւ Շորժա:

Նշենք, որ Հայաստանում երկաթուղային ուղեւորափոխադրումները հավաքում են ժողովրդականություն։ Այս տարվա առաջին 5 ամիսներին ՀԿԵ-ում ուղևորների թվի աճը 2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 23% կամ 177 հազար ուղևոր։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+