Անկարան մտադիր է մեկ տարով հետաձգել ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության հարցի լուծումը՝ հույս ունենալով այդ ժամանակահատվածում բավարար երաշխիքներ ստանալ այդ երկու երկրներից քրդական խմբավորումների դեմ պայքարում, հայտնել է Թուրքիայի խորհրդարանի միջազգային գործերի կոմիտեի նախագահ Աքիֆ Չաղաթայ Քըլըչը:
«Այդ հարցը կապված է կենսական ազգային շահերի հետ։ Մենք պատրաստ ենք թույլ չտալ նրանց անդամակցությունն այս տարվա ընթացքում, եթե անհրաժեշտ է», — թուրքական լրատվամիջոցները մեջբերում են Քըլըչի բառերը։
«Թուրքիան ՆԱՏՕ-ում մեծությամբ երկրորդ բանակն ունի և դրոններ է տրամադրում, որոնք օգնում են Ուկրաինային պաշտպանվել։ Մենք արժանի ենք ավելի մեծ հարգանքի», — նշել է նա։
Նա նշել է, որ Թուրքիան կատարում է իր պարտավորությունները դաշինքի շրջանակներում, մինչդեռ Շվեդիան և Ֆինլանդիան «ապաստան են տրամադրում ահաբեկչական կազմակերպություններին, որոնք սպանում են մեր ժողովրդին, չեն հարգում մեր սահմանները և սպառնալիք են ստեղծում մեր երկրի գոյության համար»:
Ֆինլանդիան ու Շվեդիան ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ են ներկայացրել մայիսի 18-ին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







