Մահացել է ԵՊՀ նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանը։
Տեղեկեցնենք, որ Արամ Սիմոնյանը 2015 թվականից եղել է Երևանի պետական համալսարանի ռեկտոր՝ հրաժարական ներկայացնելով 2019 թվականի մայիսի 23-ին։
Նշենք, որ ԵՊՀ նախկին ռեկտորը պատմական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր էր, ՀՀԿ անդամ։ Ծնվել է 1955թ․ ապրիլի 12-ին։ 1972-ին ավարտել է Երևանի թիվ 19 միջնակարգ դպրոցը։ 1972-1977թթ. ուսումը շարունակել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում։ 1981-ին ավարտել է Մոսկվայի ԽՍՀՄ ԳԱ ԽՍՀՄ պատմության ինստիտուտի ասպիրանտուրան։ 1982-1986ին եղել է ՀԽՍՀ ԳԱ Պատմության ինստիտուտի կրտսեր գիտաշխատող, այնուհետև` գիտաշխատող։ 1983-ին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն։ 1986-2000 թթ. եղել է ԵՊՀ ԽՍՀՄ պատմության ամբիոնի ասիստենտ, Հայոց պատմության ամբիոնի դոցենտ, 1993-1995-ին՝ ԵՊՀ գիտքարտուղար։ 2000-ին պաշտպանել է դոկտորական ատենախոսություն։ 1995-2000 թթ. ԵՊՀ ուսումնական վարչության պետ է եղել։ 2005 թ. ստացել է պրոֆեսորի գիտական կոչում։ 2000-2006-ին եղել է ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր, 2006 թ. մայիսից՝ ԵՊՀ ռեկտոր։ 2006-ից ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ է, 2008 թ. հուլիսի 10-ից՝ ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







