Առնվազն 10 մարդ է զոհվել Իրանի արևելյան Տաբաս քաղաքում մարդատար գնացքի վթարի հետևանքով, կան վիրավորներ։
Տաբասի նահանգապետ Ալի Աքբար Ռահիմին IRNA գործակալությանը հայտնել է, որ չորս վագոն է շրջվել, իսկ դեպքի վայրում են փրկարարները։ 12 վիրավոր տեղափոխվել է հիվանդանոց, սակայն միջադեպի լրջության պատճառով զոհերի թիվը դեռ կարող է աճել։
Նրա խոսքով՝ Մաշհադ-Յազդ երթուղու մարդատար գնացքը ռելսերից դուրս է եկել տեղական ժամանակով ժամը 5։30-ին։
Թաբասը գտնվում է Հարավային Խորասանի Բիրջանդ քաղաքից 270 կմ հեռավորության վրա։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







