Հայաստանում նախորդ տարի վարչարարության արդյունքում շուրջ 10 հազարով նվազել է նպաստառու ընտանիքների թիվը: Այս մասին հայտարարեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2021թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկմանը:
Նրա խոսքով՝ զբաղվածության խնդիրների լուծման ուղղությամբ ծախսվել է շուրջ 1.7 միլիարդ դրամ, որը ներառել է նաև պատերազմի հետևանքով Արցախի Հանրապետությունից տեղահանված անձանց զբաղվածության ապահովման ուղղությամբ ծախսերը, որից 209.5 միլիոն դրամն ուղղվել է պատերազմի հետևանքների մեղմացմանը։
«Անապահով սոցիալական խմբերին աջակցության, անաշխատունակության դեպքում սոցիալական աջակցության, ժողովրդագրական վիճակի բարելավման ուղղությամբ պետական բյուջեի միջոցներից ծախսվել է շուրջ 78.3 մլրդ դրամ, որից 30.4 մլրդ դրամն ուղղվել է ընտանիքի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստներին»,- փաստեց Մկրտչյանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







