Skill ընկերության նախաձեռնությամբ մայիսի 21-ին կազմակերպված Երևան Թեք Ֆորում 2022 (Yerevan Tech Forum 2022) միջոցառման ընթացքում, «Երևանը՝ որպես նոր տեխնոլոգիական կլաստերի մայրաքաղաք» թեմայով քննարկման ժամանակ իմ ելույթում անդրադարձել եմ Երևանը նոր տեխնոլոգիական կլաստեր դարձնելու ուղղությամբ պետության կողմից ձեռնարկած քայլերին։ Այս մասին Facebook-ի էջում գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
«Վերջին երեք ամսվա ընթացքում աշխատանք ենք կատարել հասկանալու համար, թե ո՞րն է մեր առաջարկը տեխնոլոգիական աշխարհին։ Մենք պետք է Հայաստանը դարձնենք տեխնոլոգիական կենտրոն, որտեղ մարդիկ կարող են սկսել իրենց բիզնեսը և որտեղից կարող են աշխատել աշխարհի համար»,- նշել է նա։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







