Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 03:24

Դիլիջանում մեկնարկել է հաշմանդամություն ստացած զինվորների մասնագիտական ներուժի բացահայտման ծրագիրը

Դիլիջանում մեկնարկել է հաշմանդամություն ստացած զինվորների մասնագիտական ներուժի բացահայտման ծրագիրը

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, մեկնարկել է «Իմ քայլը» հիմնադրամի նախաձեռնությամբ իրականացվող՝ 44-օրյա պատերազմի հետևանքով հաշմանդամություն ստացած զինվորների մասնագիտական ներուժի բացահայտման ծրագիրը։ Այս մասին Facebook-յան իր էջում հայտնել է «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Մխիթար Հայրապետյանը՝ նշելով, որ այս օրերին խումբը Դիլիջանում է, որտեղ մասնակցում են մասնագիտական կողմնորոշման ճամբարին։

«Ծրագրի մասնակիցների համար անցկացվում են դասընթացներ, որոնց շնորհիվ նրանք կկողմնորոշվեն, թե որ ոլորտում են ցանկանում աշխատել, ավելին՝ յուրաքանչյուր մասնակցի համար կկազմվի անհատական զարգացման պլան:

Իսկ լուսանկարում մենք ենք, մեր թիմի անդամները՝ Զարինեն, Դավիթը և ես։ Սակայն այն մեր մասին չէ։ Ծրագրի մասնակիցներից Արմենը որոշել է լուսանկարիչ դառնալ, և հենց նա է այս լուսանկարի հեղինակը։ Երբ նկարում էր, իրեն խոստացա հրապարակել լուսանկարն ու ձեզ պատմել իր մասին։ Ես հավատում եմ, որ Արմենը կդառնա լավ լուսանկարիչ, քանի որ ինքն այդպես է որոշել և այդպես է կամենում, և մենք բոլորս պարտավոր ենք առավելագույնն անել, որպեսզի Արմենի երազանքն իրականություն դառնա»,- գրել է Հայրապետյանը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+