Flyone Armenia ավիաընկերությունը հունիսի 14-ից սկսում է Երևան-Անթալիա-Երևան ուղղությամբ անկանոն ուղիղ չվերթների իրականացումը:
Ավիաընկերության մամուլի ծառայությունից հայտնում են, որ «Զվարթնոց» օդանավակայանից Երևան-Անթալիա-Երևան չվերթները կիրականացվեն շաբաթական երկու անգամ՝ երեքշաբթի և ուրբաթ օրերին: Տոմսերի արժեքը սկսվում է 110 եվրոյից։
Տոմսերը կարելի է ձեռք բերել www.flyone.am կայքում կամ Google App կամ App Store բջջային հավելվածների միջոցով, ինչպես նաև բոլոր գործընկեր գործակալություններում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







