Հունիսի 1-3-ը «Զանգակ» գրատան կողմից Երևանի «Անգլիական» այգում կկազմակերպվի «Մանկական գրքի փառատոնը», որն իր ձևաչափով և մասշտաբով առաջինն է Հայաստանում։ Այս մասին հայտնում են գրատան մամուլի հաղորդագրության մեջ։
«Փառատոնը միայն ժամանցային նախաձեռնություն չէ, այն ունի մեծ կրթական, մշակութային և սոցիալական նշանակություն։
Մանկական գրքի փառատոնը տևելու է երեք օր, մենք պատրաստել ենք մեծ և հագեցած ծրագիր, որի մեջ զուգորդվելու են գրական իրադարձություններն ու ժամանցը, դասախոսություններն ու խաղային ծրագիրը, լինելու է մուլտֆիլմերի դիտում, մրցույթ և թատերական ներկայացումներ, և այդ ամբողջը՝ ջերմ և ուրախ մթնոլորտում։
Փառատոնի առանցքային նպատակը երեխաներին միավորելն է գրքերի շուրջ, ստեղծելը գրքային միջավայր, չէ որ ընթերցող երեխաները դառնում են մտածող մեծահասակներ։
— սպասված մանկապատանեկան գրքերի շնորհանդեսներ
— գրքերի ցուցադրություն-վաճառք
— «Փոքրիկ մանկագիրներ» մրցույթի ամփոփում
— հեքիաթի ժամեր
— վարպետության դասեր
— զեղչեր
— դասախոսություններ ծնողների համար
— մուլտֆիլմերի ցուցադրություն
— և լավ տրամադրություն 3 օր անընդմեջ»,-նշվում է միջոցառման հաղորդագրության մեջ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







