Կենսաթոշակառուներն անկանխիկ առևտուր անելիս 10 տոկոսի զեղչ կստանան։
Այս մասին կառավարության նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա ասաց, որ ակնկալում է այս հարցը քննարկել կառավարության հաջորդ նիստի ժամանակ։ Փաշինյանն ընդգծեց ներդրման երեք առավելություն։ Նախ՝ դա սոցիալական բաղադրիչն է, երկրորդը՝ կանխիկի շրջանառման կրճատումը, երրորդը՝ գործարքների տվյալների վերլուծությունը, ասաց վարչապետը։
Նրա պարզաբանմամբ՝ խոսքը թոշակները 10 տոկոսով բարձրացնելու մասին է, բայց մի փոքր այլ մեխանիզմով։ Հունիսի կեսերից ակնկալվում է գործի դնել այս ծրագիրը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







