ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանի գլխավորած երթի ժամանակ ճանապարհին ոստիկանների և ցուցարարաների միջև բախում տեղի ունեցավ։
Հիշեցնենք, որ երթերը դեպի Ֆրանսիայի հրապարակ մեկնարկել են Գայի պողոտայից (Mega Mall առևտրի կենտրոնի դիմացի մայթ), Րաֆֆու փողոցից (Անդրանիկի արձանի հարևանությամբ), 15-րդ թաղամասից (Չաուշի արձանի հարևանությամբ) և Սասունցի Դավթի արձանի դիմացից։
Հիշեցնենք նաև, որ Երևանում արդեն ավելի քան մեկ շաբաթ է՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով անհնազանդության ակցիաներ են սկսվել, որոնց ընթացքում փակվում են փողոցներ։ Իրականացվում են երթեր, հանրահավաքներ, ավտոերթեր դեպի մարզեր։
Մանրամասները՝ տեսանյութում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







