Ադրբեջանի արտաքին գործերի փոխնախարար Խալաֆ Խալաֆովը հայտարարել է, որ, այսպես կոչված, անկլավների՝ Տավուշի շրջանի 7 գյուղերի և Տիգրանաշենի «վերադարձի» հարցերն ու մի շարք այլ հարցեր պետք է լուծվեն Հայաստանի հետ սահմանի սահմանազատման համատեքստում:
Այս մասին հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները։
Վերոնշյալ հայկական տարածքներն «ադրբեջանական» որակելով՝ նա նշել է, որ «տարածքների վերադարձն ադրբեջանական վերահսկողության տակ» սահմանազատման գործընթաց է պահանջում։ Նրա խոսքով՝ հարցը կքննարկվի դրա շրջանակներում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







