Հայաստանի արժութային շուկայում դոլարն ու եվրոն որոշակիորեն արժեզրկվել են, ռուբլին ու ֆունտը պահպանել են իրենց դիրքերը։ Այս մասին են վկայում rate.am կայքի տվյալները։
Ըստ այդ տվյալների՝ մայիսի 10-ի առավոտից երկրի առևտրային բանկերը ԱՄՆ արժույթը գնում են 465,81 դրամով, վաճառքն իրականացվում է 477.69 դրամով։
Եվրոյի առքի համար առաջարկում են 487,81 դրամ, վաճառքն իրականացնում՝ 510.94 դրամով։
Առևտրային բանկերը ռուսական ռուբլին ընդունում են 6.22, վաճառում՝ 7.27 դրամով։
Բրիտանական ֆունտը գնվում է 568.70, վաճառվում՝ 599.43 դրամով։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







