Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 07:27

Մամուլի տեսություն․ ՔՊ-ական պատգամավորները զրկվել են ժամանցի կենտրոններ այցելելու հաճույքից, պարգևավճարներ ՊՆ-ում

«Հրապարակ» թերթը գրում է. «ԲՏԱ նորանշանակ նախարար Ռոբերտ Խաչատրյանին երեկ կառավարության նիստից հետո փորձեցինք մեկ-երկու հարց ուղղել իր ոլորտից․ «Հիմա պատրաստ չեմ էս հարցին պատասխանել», ու արագ հեռացավ։ Թերեւս կարելի էր այս պատասխանը վերագրել այն հանգամանքին, որ նախարարը մի քանի օր առաջ է նշանակվել եւ անպատրաստ ու անտեղյակ է ոլորտից, բայց նա մինչ այդ եղել է նույն գերատեսչության փոխնախարար․ այս պաշտոնին է նշանակվել 2021 թվականի հոկտեմբերի 4-ին։ Ուստի կարող ենք արձանագրել, որ 7 ամսվա ընթացքում այս անձը, զբաղեցնելով նախարարությունում բարձր պաշտոն, չի հասցրել ծանոթանալ ոլորտին եւ պատասխանել տարրական հարցերի»:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Երեկ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում ընթանում էր ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի գործով դատական նիստը: Նիստին Աղվան Հովսեփյանը ուշագրավ հայտարարություններ արեց՝ նշելով, որ այս երեք տարվա ընթացքում ուղերձներ է ստացել համապատասխան մարմիններից, նախազգուշացումներ, որ եթե հանկարծ փորձի բացակայել երկրից, իր որդիներն անմիջապես կկալանավորվեն:

«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ-ական պատգամավորները, ավելի ճիշտ՝ հանրությանը ծանոթ դեմքերը, արդեն մի քանի շաբաթ է՝ խուսափում են հանրային վայրերից, ժամանցի կենտրոններ, ռեստորաններ, սրճարաններ այցելելուց՝ վախենում են, որ ընդդիմադիրների ու նրանց աջակիցների թիրախում կհայտնվեն, ինչպես իրենց աջակիցները՝ Արմեն Մարտիրոսյանը, Սոս Ջանիբեկյանը հայտնվեցին։

Այսպիսի զգուշավորություն մեկ էլ պատերազմից հետո է եղել, երբ Փաշինյանի թիմակիցները քաղաքում ոտքով չէին շրջում, ոչ էլ պատգամավորական պետհամարանիշներով մեքենաներով։ Նրանցից ոմանք անգամ սանրվածքներն էին փոխել եւ թիկնապահներ վերցրել»:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ երեկ ուժային կառույցների ղեկավար կազմը՝ Գլխավոր դատախազությունը, ՀՀ ոստիկանությունը, ԲԴԽ-ն, Հակակոռուպցիոն կոմիտեն, ԱԱԾ-ն, ուշադիր, շունչները պահած հետեւել են Հովսեփյանի ելույթին՝ սպասելով, թե իրենց էլ կանդրադառնա, սակայն Հովսեփյանը անդրադարձավ միայն Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանին, թե ինչպես է նա դիմել, որ Քննչական կոմիտեում քննիչ աշխատի, սակայն ստացել է մերժում: Ավելի ուշ Աղվան Հովսեփյանին է դիմել Սասուն Խաչատրյանի հայրը` Արաբկիրի դատարանի նախագահ Մհեր Խաչատրյանը, սակայն նրա խնդրանքը եւս չի բավարարվել»:

«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ-ական պատգամավորները, ավելի ճիշտ՝ հանրությանը ծանոթ դեմքերը, արդեն մի քանի շաբաթ է՝ խուսափում են հանրային վայրերից, ժամանցի կենտրոններ, ռեստորաններ, սրճարաններ այցելելուց՝ վախենում են, որ ընդդիմադիրների ու նրանց աջակիցների թիրախում կհայտնվեն, ինչպես իրենց աջակիցները՝ Արմեն Մարտիրոսյանը, Սոս Ջանիբեկյանը հայտնվեցին։ Այսպիսի զգուշավորություն մեկ էլ պատերազմից հետո է եղել, երբ Փաշինյանի թիմակիցները քաղաքում ոտքով չէին շրջում, ոչ էլ պատգամավորական պետհամարանիշներով մեքենաներով։ Նրանցից ոմանք անգամ սանրվածքներն էին փոխել եւ թիկնապահներ վերցրել»:

«Իրավունք» թերթը գրում է. «Մինչ ներքաղաքական կյանքում լարված ու պայթյունավտանգ իրավիճակ է, անորոշ է երկրի ապագան, իսկ քաղաքացին մնացել է սոցիալտնտեսական խնդիրների բեռի տակ` «Իրավունքի» ունեցած հավաստի աղբյուրների համաձայն, Պաշտպանության նախարարությունն էլի պարգեւավճարներ է շռայլում: Մեկ պաշտոնային դրույքաչափով միանվագ պարգեւատրում են ստացել պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի խորհրդականները, օգնականները, որոշ վարչության պետեր եւ ոչ ավել, ոչ պակաս ՊՆ ռազմական վերահսկողության ծառայության պետ, գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանը: Ի դեպ, նշենք, որ պարգեւավճար ստացած պաշտոնյաների աշխատավարձը սկսվում է առնվազն 400 հազարից, ինչը նշանակում է, որ յուրաքանչյուրի պարգեւավճարը եւս 400 հազար եւ ավելի է: Իսկ նախարարության ստորին օղակները, որոնք տքնաջան աշխատանք են իրականացնում, նույնիսկ կեսդրույքաչափով պարգեւավճարի չեն արժանացել»:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Օրաթերթը դիմել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին եւ հետաքրքրվել՝ ինչ է նա մտածում Հայաստանի ներքաղաքական իրավիճակի եւ դրա հանգուցալուծման մասին: Հետաքրքրվել էինք նաեւ՝ որպես նախագահ՝ ինչ է անում երկրում ներքաղաքական լարվածության հանգուցալուծման համար: Ի պատասխան՝ հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնեցին. «Հանրապետության նախագահը հետեւում է Հայաստանում ընթացող բոլոր գործընթացներին: Առանձին դեպքերում դրանց արձագանքելու կամ դիրքորոշում ներկայացնելու պարագայում համապատասխան հրապարակայնությունը կապահովվի»:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+