Համաշխարհային բանկի խմբի մաս կազմող Վերակառուցման և զարգացման միջազգային բանկը (ՎԶՄԲ) Հայաստանին կտրամադրի 22,6 մլն եվրոյի վարկ «Կրթական ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագրով։
Հայաստանի կառավարությունը մայիսի 5-ին հավանություն է տվել համապատասխան համաձայնագրի ստորագրման առաջարկությանը։
Այս միջոցներով, ինչպես նշեց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, 80 բնակավայրերում 4-6 տարեկան շուրջ 3 հազար երեխայի համար հասանելի կրթական ծառայություններ կստեղծվեն։
Նաև կվերանորոգվեն և կվերազինվեն 4 ավագ դպրոցներ, 200 հանրակրթական դպրոցներում կբացվեն գիտական լաբորատորիաներ և այլն, կիրականացվեն նաև 5 դրամաշնորհային ծրագրեր։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







