ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն ԱԺ նիստի ժամանակ հայտարարեց, որ այսօրվա օրակարգը սպառված է` քվեարկության դնելով քննարկված նիստերի օրակարգերը։
Ռուբինյանը չտեղեկացրեց, որ 16։30-ին նախատեսված ԱԺ-կառավարություն հարցուպատասխանը տեղի կունենա։ Այսպիով՝ պարզ չէ, թե կառավարության անդամները Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կգնան ԱԺ, թե՝ ոչ։
ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանն Armеnia Today-ին հայտнեց, որ ԱԺ-кառավարություն հարցուպատասխանը տեղի է ունենալու։
Նկատեց, որ Ոստիկանությունн ու ԱԱԾ-ն նախազգուշավում են տարածել՝ հայտարարելով՝ օպերատիվ տեղեկություններ կան, որ հավաքի կազմակերպիչները մտադիր են դրդել հավաքի մասնակիցներին գրավել ԱԺ շենքը:
Իսկ 15։30-ին ընդդիմությունը պատրաստվում է Ֆրանսիայի հրապարակում հանրահավաք անցկացնել՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հանրային պահանջ ներկայացնելով։
Նկատենք, որ ԱԺ բակում և հարակից տարածքում բազմաթիվ ոստիկանական ուժեր են տեղակայված։
Հիշեցնենք, որ Երևանում այսօր վաղ առավոտից կրկին սկսվել են անհնազանդության ակցիաները: Մի շարք փողոցներ փակվել են: Ընդդիմությունը երեկվանից սկսել է անհնազանդության ակցիաներ իրականացնել Երևանում՝ փակելով մի շարք կենտրոնական փողոցներ։
Հիշեցնենք նաև, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Արցախի կարգավիճակի վերաբերյալ նշաձողն իջեցնելու հայտարարությունից հետո Հայաստանում արդեն ավելի քան մեկ շաբաթ է՝ բողոքի ակցիաներ են սկսվել:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







