Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +11°
  • Երևան+11°
  • Գյումրի+5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+9°
  • Սևան+2°
  • 360.47 ▲ +0.12
  • 394.39 ▼ −0.70
  • 4.40 ▲ +0.01
  • 139.02 ▼ −0.08
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 13:53

Լույս է տեսել «Գիրք ճանապարհի» ժողովածուի առաջին՝ 1933 թվականի հրատարակության բնագիրը

Լույս է տեսել «Գիրք ճանապարհի» ժողովածուի առաջին՝ 1933 թվականի հրատարակության բնագիրը

Եղիշե Չարենցի 125-ամյակի առիթով լույս է տեսել «Գիրք ճանապարհի» ժողովածուի առաջին՝ 1933 թվականի հրատարակության բնագիրը՝ գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանի աշխատասիրությամբ: Գրականագետը օրերս ընթերցողին դատին է հանձնել նաև իր «Չարենց: Երեք ուսումնասիրություն» գիրքը: Գրքերը լույս է ընծայել «Անտարես» հրատարակչությունը։

Մայիսի 7-ին՝ ժամը 18:00-ին, Եղիշե Չարենցի տուն-թանգարանում կանցկացվի «Չարենցին՝ Չարենցինը» միջոցառումը։ Չարենցի և Չարենցին նվիրված գրքերի շնորհանդեսին Արքմենիկ Նիկողոսյանը հանդես կգա նաև փոքրիկ դասախությամբ՝ նվիրված «Գիրք ճանապարհի» ժողովածուին:

«Իրականում մտահղացված ու իրացված լինելով որպես պետականության ու դրա կառուցման, պահպանման, հոգևոր-բարոյական կառույցի ու նկարագրի, պատմության փորձի ու գալիքի ուղերձների, ժողովրդի ու առաջնորդի վարքականոնների մատյան, յուրօրինակ սահմանադրություն, «Գիրք ճանապարհին», մանավանդ՝ «Արվեստ քերթության» և «Գիրք իմացության» բաժինների հարկադրյալ ներմուծմամբ, դարձավ պատմության, կյանքի, արվեստի ճանապարհների բանաստեղծականացում ու տասնամյակներով այդպես էլ մեկնաբանվեց:

Այնինչ՝ «Գիրք ճանապարհի»-ի՝ 1933 թվականի առաջին հրատարակությունը իր կառուցվածքային և բովանդակային պարագրկումներով, ծածկագրերով ու ենթատեքստերով, այլազան հարցադրումներով հանդերձ, ըստ էության, նախևառաջ արտացոլում է հայոց ազգային պետականության չարենցյան տեսլականը: Հետագա տասնամյակներում Չարենցի երկերի հրատարակություններում «Գիրք ճանապարհ»-ի առաջին հրատարակության արգելված էջերը վերականգնվեցին, վերլուծվեցին և, բնականաբար, քաջածանոթ են ընթերցողին:

Սակայն «Գիրք ճանապարհին» իր նախնական ու, ըստ էության, իրակա՛ն կառուցվածքով ու հետևաբար ասելիքով՝ մնաց անծանոթ: 1934-ի հրատարակությանը հավելված գործերը, իրենց մեծ գեղարվեստական արժեքով հանդերձ, մշտապես խանգարել են Չարենցի բո՛ւն ասելիքի ընկալմանը»,-նշում է Արքմենիկ Նիկողոսյանը։

«Գիրք ճանապարհի»-ի այս հրատարակությունը, որ նվիրվում է Եղիշե Չարենցի ծննդյան 125-ամյակին, բովանդակային և կառուցվածքային առումով տառացիորեն կրկնում է 1933 թվականի առաջին՝ արգելված տարբերակը: Շտկվել են միայն ակնհայտ որոշ վրիպակներ և, բնականաբար, փոխվել է ուղղագրությունը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  5. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+