Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 07:06

ԼՂ հիմնախնդրի կարգավորման համար մեկ շահառուն Արցախն է և Արցախի ժողովուրդը․ Նիկոլ Փաշինյան

ԼՂ հիմնախնդրի կարգավորման համար մեկ շահառուն Արցախն է և Արցախի ժողովուրդը․ Նիկոլ Փաշինյան

ԼՂ հիմնախնդրի կարգավորման համար մեկ շահառուն Արցախն է։ Այս մասին Արցախի կառավարության անդամների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա նշեց, որ ինչպես 2020 թվականի 44-օրյա պատերազմից առաջ, այնպես էլ դրանից հետո Հայաստանը մշտապես իր գործողությունների մասին հայտնել է Արցախի իշխանություններին։ Փաշինյանի խոսքով՝ այդ թափանցիկ աշխատելաոճն այնքան բնական է, որ դրա մասին երբևէ կարիք էլ չի եղել բարձրաձայնելու։ Մասնավորապես բանակցային գործընթացի մասին ծածուկ գործողություններն ուղղակի անտրամաբանական են։

Փաշինյանն ընդգծեց, որ Արցախի իշխանությունները նույնպես խաղաղության օրակարգ են համատարմագրել։ Իսկ խաղաղության օրակարգն ամենևին էլ պարտության օրակարգ չէ։ Դա, Փաշինյանի խոսքով, պատերազմի արհավիրքը հաղթահարելու, ժողովրդի իրավունքները, ապագան ապահովելու մասին օրակարգ է։

Հանդիպման ընթացքում Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի խոսքով՝ արցախահայությունը ողջունում է խաղաղության օրակարգը, քանի որ  Արցախի բնակիչներից ավելի շատ խաղաղության գին իմացող երևի թե չկա:

Արայիկ Հարությունյանը, սակայն,  նշեց, որ իրենք ինքնորոշման իրավունքից շեղվելու որևէ ուղղություն չեն տեսնում։

Արցախի նախագահը շնորհակալություն հայտնեց  Նիկոլ Փաշինյանին այն դիրքորոշման համար, որ ցանկացած փաստաթուղթ համաձայնեցված պետք է լինի արցախահայության կարծիքի հետ։

«Արցախի հարցով ցանցկացած փատաթուղթ պետք է համաձայնեցված լինի Արցախի հետ։ Այլ կերպ հնարավոր էլ չէ»,- հավելեց նա։

Խոսելով անվտանգային խնդիրներից՝ Արայիկ Հարությունյանը նշեց, որ ռուս խաղաղապահների  ջանքերով իրավիճակը կայունացել է։

Նա կարևորեց Արցախում սոցիալական հարցերի կարգավորումը, քանի որ Արցախը հնարավոր է պահպանել միայն այնտեղ ապրող արցախցիներով։

Մանրամասները՝ տեսանյութում։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+