Բրիտանական ֆունտը և եվրոն շարունակում են արագորեն զիջել իրենց դիրքերը Հայաստանի արժույթի շուկայում։ Այս մասին են վկայում rate.am կայքի տվյալները։
Ըստ այդ տվյալների՝ ապրիլի 28-ին բանկերը բրիտանական արժույթը գնում են 559,22 դրամով, վաճառում՝ 588,34 դրամով։
Եվրոպական արժույթն ընդունում են 474,44, վաճառում՝ 493,56 դրամով։
Մեկ դոլարի դիմաց առաջարկում են 450,94 դրամ, վաճառքն իրականացվում է 460,82 դրամով։
Ռուսական ռուբլին ընդունվում է 5,28 դրամով, վաճառվում՝ 6,55 դրամով։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







