Մայիսի 8-ին Արցախի Մարտակերտ քաղաքում կանցկացվի Artsakh STEM Expo (Գիտություն, տեխնոլոգիա, ճարտարագիտություն և մաթեմատիկա) գիտական փառատոնը։
Փառատոնն անցկացվելու է «Երազներն իրականություն են դառնում, երբ գաղափար ես իրականացնում» կարգախոսով, որի նպատակն է բարձրացնել երիտասարդների հետաքրքրությունը STEM առարկաների նկատմամբ, ստեղծել STEM կրթական կենտրոններ Արցախում և զարգացնել զբոսաշրջությունը, հայտնում են կազմակերպիչները։
Փառատոնի շրջանակներում գիտական և ինժեներական խմբերը կներկայացնեն իրենց աշխատանքն ու արտադրանքը, գիտության, տեխնոլոգիայի, ճարտարագիտության և բիզնեսի ոլորտի բանախոսները կկիսվեն իրենց փորձով և գիտելիքներով տեխնոլոգիայի վերջին միտումների և աշխատանքի նոր հնարավորությունների մասին։
Կանցկացվի նաև գաղափարների մրցույթ, որին կկարողանան մասնակցել Արցախի գիտական, տեխնոլոգիական և ինժեներական թիմերը։ Հաջորդ տարի մրցույթին մասնակցելու համար կարող են դիմել նաև ուսանողներ Հայաստանից։
Փառատոնը կներառի նաև ցուցահանդես, որտեղ կներկայացվեն գիտության և ճարտարագիտության ներկայացուցիչների արտադրանքն ու լուծումները։
Մրցույթին կարող են մասնակցել 15-25 տարեկան երիտասարդները, ովքեր ապրում կամ աշխատում են Արցախում, ովքեր պետք է ներկայացնեն նորարարական գաղափարներ STEM ոլորտներում։ Նախապես ընտրված 10 ժյուրիներից կընտրվեն 3 ամենահեռանկարայինները։ Հաղթող թիմերին աջակցություն կտրվի՝ ներկայացված մշակումները վերափոխելու նորաստեղծ ձեռնարկությունների, որոնք ապագայում կարող են հետաքրքրել ներդրողներին:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







